Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունվար / 2026 : 19-11

Մենության մեջ ծնված հանճարը․ պատմություն մի երեխայի մասին, որը դարձավ Նոբելյան մրցանակակիր

Երեխան շատ քաղցրարյուն էր, բայց հարևաններից շատերը համոզված էին, որ նա աղջիկ է։ Երեխան իր ծծնդյան օրվանից, ասես, փորձանքների միջով էր անցնում․ դեռևս մոր արգանդում՝ նրա վզին էր փաթաթվել պորտալարը, ինչը բավական բարդություններ էր առաջացրել ծննդաբերության ժամանակ։ Ավելի ուշ, նկարում պատկերված այս անմեղ երեխան կհիշի․ «Ես դեռ մորս արգանդից եմ տառապել կլաուստրոֆոբիայով և ողջ կյանքս դրանից չազատվեցի․ փակ տարածքներում ես շնչահեղձ եմ լինում։ Ամեն ինչի մեղավորը պորտալարն է, որը դեռ մորս արգանդում ինձ սպառնում էր․․․»

Երեխայի ծնվելուց մի քանի ամիս անց նրա հայրն ու մայրը մեկնեցին աշխատանք փնտրելու, և տակավին մի քանի ամսական երեխային թողեցին պապիկի և տատիկի խնամքին։ Եվս ութ ամիս անց նրանք վերադարձան։ Տղայի մայրը նորից հղի էր․ երկրորդ տղային ունենալուց հետո ամուսինները վերցրեցին նորածնին և նորից մեկնեցին։ Անմեղ հայացքով այս տղան դարձյալ մնաց առանց ծնողների․․․

«Պապիկս գնդապետ էր․ նրանց տանն անընդհատ մարդիկ էին գնում-գալիս, բայց իմ մանկությունն անցավ միայնության մեջ՝ աչքս ծնողներիս վերադարձի ճանապարհին։ Եթե անկեղծ, հսկայական այդ տունը, որն ինձ հիշեցնում էր փոքրիկ Հռոմեական կայսրություն, տատիկիս տիրապետության տակ էր։ Նա առեղծվածային էր ինձ թվում, երբ ես փոքր էի, հիմա հասկանում եմ, որ նա պակասություն ուներ․ անընդհատ խոսում էր ինչ-որ աներևույթ ուժերի հետ, ինքն էր որոշում՝ ինչ պիտի ուտենք, երբ քնենք, երբ արթնանանք․․․դա գաղութ էր, և իմ մանկական աշխարհը միայնության մեջ սովորեց հեքիաթներ հորինել՝ պաշտպանվելու համար այդ դժոխքից․․․»

Երեխան կմեծանա իր գնդապետ պապիկի ռանչոյում, կսովորի դպրոցում, հետո կրթաթոշակ կստանա և կընդունվի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ավարտելուց հետո լրագրողի աշխատանք կգտնի, հետո կհաղթահարի մանկական կոմպլքեսը և կսկսի տպագրել իր առաջին պատմվածքները։ Նա պարզապես ամաչում էր մարդկանցից․․․

Հաջողությունը միանգամից չի գա, և ինչ-որ շրջանում երիտասարդին նորից կհաղթի ամոթխածության կոմպլեքսը; Կարճ ժամանակ անց լույս կտեսնի նրա առաջին վեպը, հետո՝ կինոսցենարներ, իսկ հետո․․․իսկ հետո՝ համաշխարհային հռչակ՝ բոլոր ժամանակների լավագույն գրողների ցանկում։ Կյանքի վերջին օրերին նա կգրի․ «Այնքան բան եմ սովորել ձեզնից, սակայն ի՞նչ օգուտ․ սունդուկս լի է իմաստությամբ, իսկ ես մեռնում եմ․․․Ոչ երիտասարդը, ոչ էլ տարեցը չեն կարող վստահ լինել, որ կապրեն մինչև վաղը․ մի հեռացեք ձեր հարազատներից, մի լքեք նրանց, ժամանակ գտեք մարդկանց ասելու «շնորհակալ եմ» և «ներիր ինձ»։ Ոչ ոք քեզ չի հիշելու քո իմաստուն մտքերի համար․ վերածիր դրանք բառերի, հակառակ դեպքում՝ վաղն ու երեկը նույնը կլինեն, և ոչինչ այլևս իմաստ չի ունենա․․․»

Նրա մահից տասը տարի անց իր ծննդյան օրը՝ 2024թ-ի մարտի 6-ին լույս կտեսնի նրա վերջին վեպը․ «Կհանդիպենք օգոստոսին»- Գաբրիել Գարսիա Մարկես։
Նկարում՝ Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Խոսե դե լա Կանկորդիա Գարսիա Մարկես -Գաբո։

Վերցված է Էդուարդ Մանվելյանի Facebook-յան էջից։
Դիտվել է 1877անգամ
Վերջին լուրեր