13 / Հունվար / 2026 : 17-19
Երեք անուն, երեք ճակատագիր․ ստալինյան բռնապետության զոհ դարձած հայ գրողները
Բակունցը, Մահարին և Չարենցը հայ գրականության ամենախոշոր անուններից են, որոնց կյանքն ու ստեղծագործական ուղին ընդհատվեց ոչ թե ժամանակի բնական ընթացքով, այլ բռնապետի կամայական որոշմամբ։ Նրանց ճակատագրերը մտավորականության դեմ ուղղված համակարգված բռնության տարիներին դարձան ստալինյան ռեպրեսիաների դաժան խորհրդանիշը։Գուրգեն Մահարի․ «հակախորհրդայինի» պիտակի տակ
1922 թվականին Գուրգեն Մահարին ընդունվում է Պետական համալսարան և միանում նորաստեղծ պրոլետարիական գրողների միությանը՝ Նաիրի Զարյանի քարտուղարությամբ։ Շուտով նա ընդգրկվում է նաև Չարենցի նախաձեռնած «Նոյեմբեր» գրական միությունում։ Սակայն այս երկու կառույցները գաղափարապես հակադիր էին, իսկ խորհրդային իշխանությունները չէին հանդուրժում Չարենցի շուրջ ձևավորված ազատ մտածող միջավայրը։
1927 թվականին Մահարին վտարվում է Գրողների միությունից․ որոշման մեջ դեր ունի նաև նրա մանկության ընկեր Նաիրի Զարյանը։ Սա դառնում է գրողի նկատմամբ հետագա հալածանքների սկիզբը։
1936 թվականի օգոստոսի 9-ին Մահարին ձերբակալվում է։ Ավելի ուշ նա կհիշի, թե ինչպես են իրեն բռնել «Ինտուրիստ» ռեստորանից՝ Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ նստած ժամանակ։ Մինչև 1938 թվականը Մահարին պահվում է Երևանի բանտում։ Դատավարությունն անցնում է առանց վկաների, առանց պաշտպանական կողմի և անգամ առանց իր մասնակցության։ Քննարկումը տևում է ընդամենը 15 րոպե, և նա դատապարտվում է 10 տարվա ազատազրկման, որը թղթաբանական սխալի պատճառով վերածվում է 11 տարվա աքսորի Կրասնոյարսկի և Նովոիվանովսկի ճամբարներում։
Ազատության վերադառնալով՝ Մահարին իմանում է, որ մայրը մահացել է, իսկ կինը՝ լքել նրան։ Նա բնակություն է հաստատում սկզբում Վանաձորում, ապա՝ Քանաքեռում։ Սակայն նախկին գրչակից ընկերները նրան այլևս չեն ընդունում։ Շուտով նա կրկին ձերբակալվում է նույն մեղադրանքներով՝ «ազգայնականություն» և «հակախորհրդային գործունեություն»։
Այս անգամ Մահարին աքսորվում է Սիբիր՝ որպես «ազատ աքսորյալ»․ նրան թույլատրվում է աշխատել և գրել։ Նա աշխատում է որպես խոզապահ և գրում «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այստեղ էլ ամուսնանում է երկրորդ անգամ՝ Անտոնինայի հետ, որը ևս աքսորական էր։ Զույգը ունենում է որդի և դուստր, սակայն երկուսն էլ մահանում են վաղ տարիքում։
1954 թվականին աքսորյալները ազատ են արձակվում։ Առաջին անգամ ձերբակալված լինելով 31 տարեկանում՝ Մահարին հայրենիք է վերադառնում արդեն 50-ն անց։ Վերջապես նա ավարտում է դեռևս 1935 թվականին սկսած «Այրվող այգեստանները» վեպը, որը լույս է տեսնում 1965-ին։ Սակայն գիրքը առաջացնում է մեծ սկանդալ․ Մահարին մեղադրվում է ազգադավության մեջ, վեպը քննադատվում է ժողովներում, իսկ մի քանի օր անց գիրքը հայտնվում է գրողի տան պատուհանի տակ՝ այրվող վիճակում։
Ակսել Բակունց․ 25 րոպեանոց դատավճիռ
1930-ականներից Բակունցը արդեն համարվում էր «այլախոհ»։ 1936 թվականի օգոստոսի 9-ին նա ձերբակալվում է «հակահեղափոխական, հակախորհրդային և ազգայնամոլական գործունեության» մեղադրանքով։ Դատական նիստը տևում է ընդամենը 25 րոպե, և կայացվում է գնդակահարման վճիռը։
1937 թվականի հուլիսի 8-ին Բակունցը գնդակահարվում է Ստալինի ցուցումով։Բանտից նրա գրած նամակներում արտացոլված է հոգեբանական սարսափը, փակ տարածքի ճնշումը և գրականության՝ որպես գոյության միակ իմաստի ընկալումը։1937 թվականի սեպտեմբերին ձերբակալվում է նաև նրա կինը՝ Վարվառան, իսկ որդին հանձնվում է Բակունցի եղբորը։ Վարվառային ութ ամսով պահում են բանտում, ապա ութ տարով աքսորում Տեմինկովյան ճամբար։ Նա վերադառնում է միայն 1945 թվականին։
Եղիշե Չարենց․ անհնազանդության գինը
Չարենցին մեղադրում էին նացիոնալիզմի, գաղափարական շեղումների և «անբարոյական վարքի» մեջ։ 1926 թվականի կրակոցից հետո նրա դեմ սկսվում են կազմակերպված բանսարկություններ։ Նրան զրկում են կուսակցական անդամությունից, իսկ դատական նիստում դատապարտում երեք տարվա ազատազրկման։
Այդ ընթացքում ծանրանում է նրա կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը, և նա մահանում է հիվանդանոցում։ Չարենցը կնոջ մահը ծանր է տանում՝ նրան նվիրելով «Էպիկական լուսաբաց» ժողովածուն և «Նավզիկե» պոեմը։
Թեև Չարենցը ժամանակավորապես ազատության մեջ էր, նրա դեմ դավադիրների շրջանակը լայնանում էր։ «Գիրք ճանապարհի» ժողովածուն արգելվում է, իսկ նրա հեղինակությունը համակարգված կերպով ոչնչացվում է։ Նրան բացահայտ զրպարտում են անգամ նախկին ընկերները՝ Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը։
1933 թվականին Չարենցը նամակ է գրում Ստալինին՝ բողոքելով ստեղծագործության արգելման մասին, սակայն պատասխան չի ստանում։ 1937 թվականի հուլիսի 26-ին նրան ձերբակալում են։ Չարենցի մահվան մանրամասները մինչ օրս մնում են անհստակ։ Ականատեսների վկայությամբ՝ նրան սպանել են բանտում, իսկ մարմինը գաղտնի թաղել Երևանի այգիներից մեկում։
Դիտվել է
958անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
Ի՞նչ է սպասվում Բարեկենդանի օրը Կոտայքում. մանրամասներ
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք...
30 / Մարտ / 2020
Հայկ Մարությանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Մուրադյանը և այլք Հայ ասոցիացիա -ի վիճակահանությանը
Փետրվարի 29-ին կայացավ Հայ ասոցիացիայի բարեգործական միջոցառումը, որը հայ 55 ընտանիքի հնարավորություն տվեց բուժել անպտղությունն անվճար։
Էմոցիաներով լի այս օրն ամփոփոց այս տարվա ձմեռը. հաջորդող...
21 / Փետրվար / 2020
Մամուլի հաղորդագրություն. Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում
Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։
Կազմակերպիչներն են Կէան կրթամշակութային...
23 / Հունվար / 2020
Ինչ է լինում քաղաքում, երբ բոլորը գինովցած են
Միջոցառման նպատակն է խթանել իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:
03 / Փետրվար / 2020
Էվրիկա դպրոցում նշել են Բարեկենդանը (տեսանյութ). (լուսանկարներ)
Երևանի Էվրիկա դպրոցում նշվել է հայկական ավանդական կենցաղում շատ սպասված ու սիրված տոներից մեկը՝ Բարեկենդանը ։ Տոնի առթիվ դպրոցի աշակերտներն ու մանկավարժները հյուրընկալել են բարեշնորհ Անդրանիկ...
19 / Փետրվար / 2020
Ինչպե՞ս են Թեղենիք գյուղում պատրաստվում Բարեկենդանի տոնին
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք...
05 / Մարտ / 2020
Դասարանցիները ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը
Մարտի 4-ի Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Տիգրան Նալչանջյանի նոր՝ Դասարանցիները ֆիլմի փակ ցուցադրությունը։
Մոտ 1 ժամ 45 րոպե տևողությամբ ֆիլմի սցենարը պատրաստ է դեռևս 2018 թվականից,...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...


