15 / Հունվար / 2026 : 18-59
«Ոչինչ մեր ինքնությունն ավելի շատ չի պահպանել, քան մեր այբուբենը». Արթուր Կարապետյան
Անուշ Զոհրաբյանի հեղինակային «Հազարան բլբուլ» հաղորդման այս թողարկման հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանն է։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց մշակույթի դերին, ինքնաճանաչման կարևորությանը, ժամանակակից հումորի փոխակերպմանը, ինչպես նաև «Ոտքի կանգնելու կամքը» նախագծի շրջանակներում ներկայացվող ֆիլմերին։ Խոսելով մշակույթի և ինքնության կապի մասին՝ Արթուր Կարապետյանը ընդգծեց մշակույթի հիմնարար նշանակությունը մարդու համար․
«Մշակույթից կտրված մարդը ծառից պոկված տերևի նման երևույթ է, որը վաղ թե ուշ պիտի չորանա։ Մշակույթն այն արմատն է, որից սնվում է այդ տերևը։ Շատ կարևոր է ինքնաճանաչումը, որպեսզի հասկանաս՝ դու ով ես․․․ինձ երբեմն բարկացնում է այն, որ մենք չգիտենք, թե մենք ով ենք։ Իսկ ինքնաճանաչման ամենալավ աղբյուրը մեր մշակույթն է՝ իսկական մշակույթը»։
«Երբ մարդիկ սթրեսային վիճակում են, նրանց պետք է ինչ-որ բան, որպեսզի այդ վիճակից դուրս գան։ Եվ գալիս են, փորձում են նրանց շեղել, հումորներ անել․․․բայց մեզ մոտ մի փոքր շատ մնաց այդ «դուրս գալու» վիճակը, և հումորը գնալով փոխեց իր որակը»։
«Մշակույթից կտրված մարդը ծառից պոկված տերևի նման երևույթ է, որը վաղ թե ուշ պիտի չորանա։ Մշակույթն այն արմատն է, որից սնվում է այդ տերևը։ Շատ կարևոր է ինքնաճանաչումը, որպեսզի հասկանաս՝ դու ով ես․․․ինձ երբեմն բարկացնում է այն, որ մենք չգիտենք, թե մենք ով ենք։ Իսկ ինքնաճանաչման ամենալավ աղբյուրը մեր մշակույթն է՝ իսկական մշակույթը»։
Արթուր Կարապետյանը անդրադարձավ նաև հասարակության մեջ առկա հոգեբանական լարվածությանը և հումորի դերակատարության փոփոխությանը․
«Երբ մարդիկ սթրեսային վիճակում են, նրանց պետք է ինչ-որ բան, որպեսզի այդ վիճակից դուրս գան։ Եվ գալիս են, փորձում են նրանց շեղել, հումորներ անել․․․բայց մեզ մոտ մի փոքր շատ մնաց այդ «դուրս գալու» վիճակը, և հումորը գնալով փոխեց իր որակը»։
Խոսելով «Ոտքի կանգնելու կամքը» նախագծի շրջանակներում ներկայացվող երեք ֆիլմերի մասին՝ Արթուր Կարապետյանը նշեց, որ դրանք անդրադառնում են ազգային ինքնության և միասնականության առանցքային հարցերին․
«Առաջին ֆիլմում փորձել ենք հասկանալ մեր հաղթանակների և պարտությունների պատճառները։ Վերցրել ենք տարբեր ժամանակաշրջաններից դեպքեր, երբ պարտվել ենք և երբ հաղթել ենք։ Եվ պարզվել է, որ բոլոր ժամանակաշրջաններում հաղթանակի և պարտության պատճառները նույնն են․․․մեզ հաղթելու ամենահեշտ տարբերակը մեզ իրարից բաժանելն է։ Մեր թշնամին միշտ վախեցել է մեր միասնությունից»,– ընդգծեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝
Դիտվել է
741անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...


