16 / Հունվար / 2026 : 15-32
«Տիտանիկից» փրկված հայի ճակատագիրը․ Նշան Գրիգորյանի կյանքի պատմությունը
Կա մի դաժան, ճակատագրապաշտական խոսք՝ «ում վիճակված է այրվել, ջրում չի խեղդվի»։ Սակայն կյանքի իրական օրինակները, ինչպես «Տիտանիկ» շոգենավի աղետից փրկված Նշան Գրիգորյանի պատմությունը, երբեմն շատ ավելի խոսուն ու հետաքրքրական են, քան ցանկացած ասույթ։ Թվում է՝ ինչ կարող է մնացած լինել անհայտ անցյալ դարասկզբին՝ 1912 թվականի ապրիլին, այսբերգին բախված ու խորտակված «Տիտանիկի» մասին, սակայն մարդկային ճակատագրերը շարունակ բացահայտվում են նոր մանրամասներով։ Այն, որ «Տիտանիկի» ուղևորների թվում հայեր են եղել, վաղուց հայտնի փաստ է։ Բաց աղբյուրներում, այդ թվում՝ «Տիտանիկի հանրագիտարանում», այդ մասին հիշատակումներ կան։ Սակայն հատկապես արժեքավոր են այն դեպքերը, երբ հնարավոր է ծանոթանալ կոնկրետ մարդու կենսագրությանը, նրա ապրածին ու վերապրածին։
Նշան Գրիգորյանը, տվյալների համաձայն, ծնվել է 1886 թվականի մայիսի 12-ին՝ Էրզրումին մերձակա Քղի գյուղում։ Սակայն նրա մահվան վկայականում որպես ծննդյան օր նշված է դեկտեմբերի 1-ը։
1910–1911 թվականներին` Օսմանյան կայսրությունում՝ հայերի դեմ իրականացված հետապնդումների, ջարդերի ու կոտորածների շրջանում, Նշան Գրիգորյանը մի խումբ հայրենակիցների՝ Արսեն Սիրքանյանի, Հարություն Տեր-Զաքարյանի, Մամփրե Տեր-Զաքարյանի և Դավիթ Վարդանյանի հետ լքում է հայրենիքը՝ Կանադա մեկնելու նպատակով։ Հետաքրքիր է, որ նրանք ծրագրում էին մեկնել ոչ թե պարզապես արտասահման, այլ կոնկրետ վայր՝ Կանադայի Օնտարիո նահանգի Համիլթոն քաղաք, որտեղ նրանց սպասում էր Փոլ Մարտինը։
Կան վարկածներ, որոնց համաձայն Նշան Գրիգորյանն առանց տոմսի ուղևոր է եղել և Մարսելում ինչ-որ մեկին կաշառելով է հայտնվել ճակատագրական նավում։ Սակայն այս վարկածին հակառակ՝ վաճառված տոմսերի ցանկում նշված է, որ նրա տոմսի համարը եղել է 2654, իսկ արժեքը՝ 7 ֆունտ ստերլինգ։
Հայտնի է նաև, որ նա «Տիտանիկ» է բարձրացել Շերբուր նավահանգստում՝ որպես երրորդ դասի ուղևոր։
Հետագայում հարազատներին պատմել է, որ իր նավախցիկը (E-57 սենյակ, F տախտակամած) կարծես փակված լիներ ներսից։ Ճակատագրական բախման պահին Նշան Գրիգորյանը նավախցիկում էր՝ պառկած մահճակալին։ Սակայն նա արագ կողմնորոշվել է, կարողացել հասնել վերին տախտակամած և, բառացիորեն ցատկելով, տեղավորվել փրկանավակներից մեկում։
Թեպետ աղետից հետո նա թոքաբորբ է ստացել, սակայն այդ փորձությունը փոքր է թվում այն ճակատագրի համեմատ, որից կարողացել է խուսափել։
Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում բուժում ստանալուց հետո Նշան Գրիգորյանը հասնում է Կանադայի Օնտարիո նահանգի Բրենթֆորդ քաղաք, որտեղ շարունակում է առողջական վերականգնումը։
Աղետից փրկվելուց վեց տարի անց՝ 1918 թվականին, նա տեղափոխվում է Սենթ Քաթարինս քաղաք, ամուսնանում Պերսա Վարդանյանի հետ, աշխատանքի անցնում «Ջեներալ Մոթորս» ընկերության ավտոմոբիլների գործարանում և կնոջ հետ մեծացնում չորս զավակների։ Ասվում է, որ ողջ հետագա կյանքի ընթացքում Նշան Գրիգորյանն այլևս երբեք նավ չի նստել՝ վերհիշելով կյանքի աղետալի և շրջադարձային դեպքերը։
Նշան Գրիգորյանը մահացել է 92 տարեկան հասակում` մայիսի 21-ին, Սենթ Քաթարինս քաղաքում՝ թողնելով մի կյանքի պատմություն, որը մինչ օրս շարունակում է հուզել ու հետաքրքրել։
Դիտվել է
1704անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...


