16 / Հունվար / 2026 : 17-18
ՀՀ-ում օրենքով կարգելվեն մոլորության մեջ գցող կամ ոչ հավաստի տեղեկություններ պարունակող բոլոր գովազդները
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության հունվարի 15-ի նիստում ներկայացրել է «Գովազդի մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնք նպատակ ունեն պաշտպանել սպառողներին մոլորեցնող գովազդից և ապահովել Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների իրականացումը։ Փոփոխություններով «Գովազդի մասին» օրենքում հստակ սահմանվում են «մոլորության մեջ գցող գովազդ» և «համեմատություններ պարունակող գովազդ» հասկացությունները։ Մոլորեցնող է համարվում այն գովազդը, որը պարունակում է ոչ հավաստի կամ աղավաղված տեղեկատվություն կամ, նույնիսկ փաստացի ճիշտ լինելու դեպքում, ներկայացման եղանակով կարող է սխալ պատկերացում ստեղծել ապրանքի կամ ծառայության վերաբերյալ և ազդել սպառողի ընտրության վրա։
Մոլորեցնող լինելու հանգամանքը գնահատելիս հաշվի կառնվեն ապրանքների և ծառայությունների հիմնական բնութագրերը՝ գինը, ծագման երկիրը, տեխնիկական հատկանիշները, օգտագործման պայմանները և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև գովազդատուի ինքնությունը, որակավորումները և իրավունքները։ Ընդ որում, գովազդում ներկայացված տվյալների ճշգրտությունը ապացուցելու պարտականությունը դրվում է գովազդատուի վրա։
Համեմատական գովազդը թույլատրվելու է միայն այն դեպքում, եթե այն օբյեկտիվ է, հիմնված է ստուգելի հատկանիշների վրա, չի վնասում մրցակցի հեղինակությանը, չի առաջացնում շփոթություն տնտեսավարող սուբյեկտների միջև և չի չարաշահում մրցակցի համբավը։
Նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել 2025 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 5-ը, սակայն առաջարկներ չեն ներկայացվել։ Օրենքի պահանջների խախտումը կդիտարկվի որպես սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտում, որի վերահսկողությունն իրականացնելու է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։
Դիտվել է
1715անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...


