02 / Փետրվար / 2026 : 18-28
«Գիլասը հասել է,- զանգ էր տալիս տատս,-ձագ ջան, գիլասը հասել է, ծտերն են ուտում, բա չե՞ք գալիս»
–Գիլասը հասել է, - զանգ էր տալիս տատս, -ձագ ջան, գիլասը հասել է, ծտերն են ուտում,բա չե՞ք գալիս:
Զավակներին իրար գլխի հավաքելու համար մի օր գիլասն էր պատրվակ,մի օր հարիսան,մի օր էլ հանկարծակի «բարձրացած» ճնշումը...
Մեզ իր տան շեմին տեսնում էր թե չէ,ճնշումը կարգավորվում էր,առույգանում, աչքերը զվարթանում էին ու սկսվում էր եռուզեռը:
-Դե վազ տուր էս դույլով մեկ գիլաս քաղիր բեր, լվանամ, կերեք,-ասում էր ինձ՝իր ծոցի պես տաք գորովանքով ճտացնելով բաց բդիկներիս...
Ու ես դույլն առած՝ վարպետորեն մագլցում էի ծառն ու ճյուղից ճյուղ թռչում,իսկ տատս անհանգիստ աջ ու ձախ էր քայլում ծառի տակ.
-Կամա՜ց, զգույշ...ընկա՜ր, վա՜յ...հանգիստ չընկնես տունս քանդես...ինձ քաղածդ պետք չի, ցած եկ...
Ու ես զրնգուն ծիծաղում էի ու շարունակում նույն տեմպով գիլաս հավաքել:
Երբ նախօրոք իմանում էր, որ գնալու ենք, վերմակներն ու ներքնակներն արևին փռած էր լինում, դուռն ու լուսամուտները բաց, գազօջախին էլ՝ ռեհան բուրող ջրալի ճաշ...իսկ աչքերում՝ ճերմակ սպասում, իր մազերի նման ճեփ-ճերմակ սպասում...
Դարպասից ներս էինք մտնում ու հայրս պատշգամբի վերմակները տեսնելով միանգամից գլխի էր ընկնում.
-Պահո՜, տատի «պատանդն» ենք էսօր...
Ու մենք դեռ դռանը չհասած՝ տատս մանր քայլերով գալիս էր ընդառաջ.
-Մնու՞մ եք չէ՞, գառս՜...
-Տո, բա ինչ ենք անում, այ մեր,-ասում էր հորեղբայրս, ու տատիս բակը զնգզնգում էր մեր աղմուկից...
Տոն էր...տատի տուն գնալու տոնը...
Հետո երեխեքով բարձերն ու ծածկոցներն առնում էինք վազում ծառերի տակ,հարմար տեղավորվում ու մեզնից մեկին ուղարկում էինք տատի վարունգի ածուները կողոպտելու. էդ անգամ ես վախվորած մտա նոր ջրված մարգերի մեջ...ու փեշս լցրի մանր վարունգները՝ծաղիկը դեռ քթին ու ցեխոտ...ու ավարս տատիս աչքից պահելով` վազ տվի երեխեքի մոտ,մեկ էլ լսեմ տատիս ձայնը պատշգամբից.
-Լվացեք, նոր կերեք, այ բալա՜...
Տատի տանը մեզ ամեն ինչ կարելի էր.ման գալ վարտիքով, ոտաբոբիկ, փնթի-մնթի...
Հարսները եփեցին գիլասի մուրաբան, որ էլի մենք պիտի ուտեինք, զավակները հավաբնի դուռը նորոգեցին, մաքրեցին բակն ու ծաղկանոցը... մեզ մնում էր երես առածի պես ճյուղից ճյուղ թռչել, վազ տալ հայաթով մեկ ու անլվա ուտել տատիս բանջարանոցի համեմն ու սամիթը...
Իսկ տա՜տս...իսկ տատս գոհ ու ժպտուն հայացքով ռեհան բուրող ճաշը լցնում էր ափսեներն ու կանչում հացի...
***
«Գիլասը հասել է,- զանգ էր տալիս տատս,-ձագ ջան, գիլասը հասել է, ծտերն են ուտում, բա չե՞ք գալիս»։
Արդեն մի քանի տարի է տատիցս զանգ չենք ստանում... առանց տատի զանգի գնում ենք,մենք մեր ձեռքով բացում ենք տատի տան դարպասը ու հայաթից ռեհան բուրող ճաշի հոտը խուտուտ չի տալիս...գնում ենք,քաղում ենք գիլասը,որ ծտերը չուտեն, բայց ծառի տակ անհանգիստ աջ ու ձախ քայլող տատս էլ չկա, որ վախի, թե կընկնենք ու կքանդենք իր տունը...
Նազիկ Կորիւնի էջից
Դիտվել է
2291անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...


