Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Փետրվար / 2026 : 18-12

Գրչի և հանճարի առեղծվածները. 12 անսովոր փաստ գրական աշխարհից

Մենք սովոր ենք մեծանուն գրողներին պատկերացնել իրենց գրքերի կազմերին՝ լուրջ ու խոհուն հայացքով։ Սակայն գրական գլուխգործոցների հետևում թաքնված են մարդկային սովորական (և ոչ այնքան սովորական) թուլություններ, զարմանալի սովորություններ ու տարօրինակություններ, որոնք երբեմն ավելի քիչ հետաքրքիր չեն, քան նրանց ստեղծած վեպերը։ Գրական աշխարհում ամեն ինչ հնարավոր է, և հաճախ հենց այդ «խենթություններն» են դառնում այն շարժիչ ուժը, որը ծնում է հանճարեղ մտքեր։Ի հաստատումն դրա՝ ձեզ ենք ներկայացնում 12 անսովոր փաստ տարբեր գրողների կյանքի և ստեղծագործությունների մասին․

1․ Օնորե դը Բալզակը իր աշխատանքային օրը միշտ սկսում էր սուրճով։ Նա օրական մինչև 50 բաժակ թունդ սուրճ էր խմում կամ պարզապես ծամում էր սուրճի հատիկները՝ էներգիա ստանալու համար:

2․ Ջոն Թոլքիենը հաճախ էր քնում լոգարանում, որպեսզի իր բարձր խռմփոցով չխանգարի կնոջ հանգստին։

3․ Ագաթա Քրիստին ամբողջ կյանքում տառապում էր դիսգրաֆիայով։ Այս խանգարումը թույլ չէր տալիս նրան բառերի մեջ տառերը ճիշտ դասավորել, սակայն նա հեշտությամբ տպում էր գրամեքենայով կամ թելադրում էր իր պատմությունները մտերիմներին:

4․ Ջեյմս Ջոյսը՝ հետմոդեռնիստական նովելների հանճարը, ուներ մանկական սարսափ՝ նա մահու չափ վախենում էր շներից:

5․ Ուիլյամ Ֆոլքները մինչև հայտնի գրող դառնալը որոշ ժամանակ աշխատել է որպես փոստատար: Նրան աշխատանքից հեռացրին, երբ պարզվեց, որ նա առաքվող նամակների մեծ մասը պարզապես աղբարկղն էր նետում:

6․ Ժորժ Պերեկը իր «La disparition» վեպը գրել է առանց ֆրանսերենում ամենատարածված «e» տառի օգտագործման: Թարգմանիչները նույնպես ստիպված էին նմանատիպ սխրանք գործել՝ իսպաներենում խուսափելով «a», ռուսերենում՝ «о», իսկ ճապոներենում՝ «i» տառից:

7․ Գրիմ եղբայրների հեքիաթներում գրեթե բոլոր բացասական կերպարները կանայք են։ Նրանք հիմնականում հանդես են գալիս չար կախարդների և խորթ մայրերի կերպարներով:

8․ Բարբարա Քարթլենդը իսկական ռեկորդակիր է. նա մեկ տարվա ընթացքում գրել է 26 վեպ, իսկ իր ողջ կյանքում՝ 723 գիրք՝ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում:

9․ Ջոնաթան Սվիֆթը «Գուլիվերի ճանապարհորդությունները» գրքում նկարագրել էր Մարսի արբանյակների չափն ու արագությունը ավելի քան 100 տարի առաջ, քան գիտնականները կհայտնաբերեին դրանք:

10․ Ռոալդ Դալը մանկության տարիներին եղել է «Քադբերի» ընկերության շոկոլադների փորձարկողներից մեկը։ Հենց այդ քաղցր հիշողություններն էլ դարձան «Չարլին և շոկոլադի գործարանը» գրքի հիմքը:

11․ Թիմոթի Դեքսթերը իր 20 էջանոց «Խելացի միտք ունեցողների զվարճանքի համար» աշխատությունում ընդհանրապես կետադրական նշաններ չի դրել։ Նա գրքի վերջում ավելացրել է մի քանի էջ կետադրական նշաններ և ընթերցողին առաջարկել դրանք դասավորել ըստ ցանկության:

12․ Գաբրիել Գարսիա Մարկեսը «100 տարվա մենությունը» վեպի էկրանավորման համար անհնարին պայման է դրել. նա պահանջել է ֆիլմը նկարահանել 100 տարվա ընթացքում՝ տարեկան թողարկելով ընդամենը 2 րոպեանոց մեկ գլուխ:
Դիտվել է 1256անգամ
Վերջին լուրեր