08 / Մայիս / 2026 : 14-09
Հայէկոնոմբանկը՝ DEG Green Days համաժողովում
Հայէկոնոմբանկը մասնակցեց KFW Խմբի անդամ DEG Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կողմից գործընկեր ֆինանսական հաստատությունների համար կազմակերպված Green Days համաժողովին, որն անցկացվում էր Ստամբուլում:
Ս.թ. ապրիլի 29-30-ին անցկացված միջոցառմանը Հայէկոնոմբանկից մասնակցում էին Միջազգային գործառնությունների վարչության պետ Լևոն Մովսիսյանը, Միջոցների ներգրավման և առևտրի ֆինանսավորմանբաժնի պետ Սարգիս Ծատուրյանը և Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը:
Երկօրյա ինտենսիվ ելույթներն ու քննարկումներն ուղղված էին կայուն ֆինանսների, կանաչ ներդրումների և ցածր ածխածնային տնտեսության առաջմղման գործում ֆինանսական հաստատությունների աճող դերակատարությանը:
Միջոցառումը մասնագիտական երկխոսության կարևոր հարթակ էր Թուրքիայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների համար:
«Հայէկոնոմբանկը շնորհակալ է մեր ռազմավարական գործընկերոջը՝ Գերմանական ներդրումների և զարգացման ընկերությանը, հրավերի և համաժողովին մասնակցության հնարավորության համար: Այն արժեքավոր հարթակ էր ոչ միայն կայուն ֆինանսավորման նորագույն լուծումների և ուղղությունների վերաբերյալ մեր մասնագիտական գիտելիքները հարստացնելու, այլ նաև տարածաշրջանային գործընկերների հետ փորձի փոխանակման և նոր կապերի հաստատման համար: Լիահույս ենք, որ տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափը շարունակական կլինի, և Հայէկոնոմբանկը կշարունակի ակտիվ դերակատում ունենալ այս համատեքստում», - նշում է Լևոն Մովսիսյանը:
Հայէկոնոմբանկը, հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, շարունակում է քայլեր ձեռնարկել կանաչ ֆինանսավորումը որպես ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու և զարգացնելու համար:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է
1279անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020


