23 / Մայիս / 2020 : 09-01

Անգլիական Փուլ քաղաքում նուդիստների հարսանիքին 40 մերկ մարդ է մասնակցել (լուսանկար)

Անգլիական Դորսեթ նահանգի Փուլ քաղաքում նուդիստների հարսանիքին մասնակցել են 40 մերկ հյուրեր: Այդ մասին հայտնում է The Mirror-ը: 59-ամյա Նայջել Սեյմուրը և 30-ամյա բուժքույր Ռեյչելը բրիտանական նուդիստական ​​ակումբի անդամներ են:

Նրանք հանդիպել են 2017 թվականին՝ հունական կղզում, սեղանի թենիսի խաղի ժամանակ: Վեց ամիս անց Նայջելը Ռեյչելին ամուսնության առաջարկություն է արել 400 մերկ անծանոթ մարդկանց ներկայությամբ, նուդիստական ​​ակումբային միջոցառման ժամանակ: 

2019 թվականի հունիսին զույգը հարսանեկան արարողություն է կազմակերպել, որի բոլոր մասնակիցները մերկ էին:

«Մեր մերկ հարսանիքը հիանալի գաղափար էր: Ես ստիպված չէի հազար ֆունտ ծախսել հարսանեկան զգեստի վրա», - ասել է Ռեյչելը:

Այժմ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ներդրված խիստ մեկուսացման ռեժիմի պատճառով զույգը ստիպված է հրաժարվել նուդիստական ավելի մեծածավալ միջոցառումներին մասնակցելուց․ «Մենք իսկապես ուզում ենք գնալ մերկ լողալու: Մենք սիրում ենք մեր մերկությունը: Կարևոր չէ, թե ինչպիսին ենք, ինչ քաշ ու մաշկի գույն ունենք։ Բոլորը հավասար են, երբ մերկ են, և ոչ ոք քեզ չի դատում», - բացատրել է Նայջելը:

Դիտվել է 52742անգամ
Վերջին լուրեր