26 / Մայիս / 2026 : 11-49
«Նա մի առավելություն ունի բոլորիս հանդեպ…». Հեմինգուեյի վերջին խոստովանությունը Սարոյանի մասին
20-րդ դարի կեսերին, երբ համաշխարհային գրականությունը փոթորկվում էր պատերազմների ու տնտեսական ճգնաժամերի հարվածներից, երկու մարդ որոշում էին, թե ով է լինելու դարաշրջանի գլխավոր ձայնը։ Մեկը Էռնեստ Հեմինգուեյն էր՝ տղամարդկային կոպտության, պատերազմի թոհուբոհի և անպարտելիության մարմնավորումը։ Մյուսը Վիլյամ Սարոյանն էր՝ Ֆրեզնոյից եկած մի երիտասարդ, ով նույն դաժան աշխարհին նայում էր անդրդվելի լավատեսությամբ ու կենսախնդրությամբ։Առաջին հարվածը. «Բռան մեջ հազիվ տեղավորվող նորելուկը»
Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ քննադատները, կարդալով Սարոյանի առաջին գործերը, սկսեցին նրան համեմատել Սթայնբեքի, Ֆոլքների և... Հեմինգուեյի հետ։ Էռնեստին, ով արդեն գրական հսկա էր, սա բնավ դուր չեկավ։ Կրակին յուղ լցրեց հենց ինքը՝ Սարոյանը. իր անդրանիկ գրքի «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքում նա հիշատակեց Հեմինգուեյի անունը՝ իրեն բնորոշ թեթև ու անչար հեգնանքով։Հեմինգուեյի պատասխանը չուշացավ։ Esquire ամսագրի էջերից նա որոտաց՝ Սարոյանին կնքելով որպես «բռան մեջ հազիվ տեղավորվող» նորելուկ, ում թվում է, թե կարող է հեղաշրջում անել գրականության մեջ։ Սակայն Սարոյանին կանգնեցնելն անհնար էր. նա փառքով ներխուժեց գրական աշխարհ։ Ավելին, լրագրողները սկսեցին ավելի ցավոտ խոցել Հեմինգուեյին։ Թերթերից մեկում հայտնվեց մի սպանող տող.
«Ճիշտ է, գուցեև Սարոյանը նմանակում է Հեմինգուեյին, սակայն դա նրա մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան հենց իր՝ Հեմինգուեյի մոտ»։
Հեմինգուեյը փորձեց որդեգրել մեծահոգի ուսուցչի տոն և հոդվածներից մեկում դիմեց Սարոյանին. «Պետք է գրես ոչ թե քո մասին, այլ քեզ համար»։ Դա միակ բանն էր, որտեղ նրանք համամիտ էին. երկուսն էլ գրում էին միայն այն, ինչ զգացել ու ապրել էին սեփական կաշվի վրա։ Բայց եթե Հեմինգուեյի հերոսը պատերազմից խոցված, բայց չհանձնվող մարտիկն էր, ապա Սարոյանի հերոսը Մեծ դեպրեսիայի տարիներին հուսահատված հասարակության համար «դեղ» դարձած, կյանքին ժպտացող մարդն էր։
Մրցանակների պատերազմը. Պուլիցերյան սկանդալ և Օսկարի փայլը
1940 թվականին 32-ամյա Սարոյանը «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար արժանացավ գրականության ամենահեղինակավոր Պուլիցերյան մրցանակին՝ հետևում թողնելով տարիքով ավելի մեծ գրողների։ Բայց Սարոյանը չէր լինի Սարոյան, եթե չանիշխանական մի քայլ չաներ. լինելով պարտքերի մեջ խրված, նա հրաժարվեց $10,000-ի հսկայական պարգևից՝ հայտարարելով, որ պետությունը չպետք է խառնվի արվեստի գործերին։Հեմինգուեյը բաց չթողեց առիթը ծաղրելու.
«Ի՞նչ կարիք կար կրկնելու Սինկլեր Լյուիսի արարքը։ Բոլորը չէ, որ Պուլիցերյան մրցանակից հրաժարվելուց հետո Նոբելյան մրցանակ են ստանում»։
(Հեգնանքն այն է, որ Հեմինգուեյն ինքը Պուլիցերյան ստացավ Սարոյանից միայն 13 տարի անց, իսկ հետո՝ նաև Նոբելյան։ Սարոյանն այդպես էլ Նոբելյան չստացավ, բայց պատասխան հարվածը հասցրեց կինոյի ռինգում)։
1943 թվական։ Հոլիվուդը ծնկեց Սարոյանի առաջ։ Նրա «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարը ստացավ հեղինակավոր «Օսկար» մրցանակ։ Նույն տարում էկրան բարձրացավ Հեմինգուեյի «Ում համար է ղողանջում զանգը» վեպի էկրանավորումը։ Չնայած ֆիլմն առաջադրված էր 7 անվանակարգերում (և այնտեղ փայլում էր ազգությամբ հայ դերասան Ակիմ Թամիրովը), Հեմինգուեյն անձամբ ոչ մի մրցանակ չստացավ, իսկ Սարոյանի ֆիլմը դրամարկղերում ու հաջողությամբ պարզապես փոշիացրեց Էռնեստի գործը։
Ջարդված ռեստորաններ ու հայկական արժանապատվություն. Ծեծկռտուքի առասպելները
Ամենից շատ լեգենդներ հյուսվել են նրանց ֆիզիկական բախումների շուրջ։ Պատմում են, թե հետպատերազմյան Փարիզի «George V» ռեստորանում հարբած Հեմինգուեյը, տեսնելով Սարոյանին, գոռացել է. «Աստված իմ, ի՞նչ է անում այստեղ այս լրբի տղա հայը»։ Ու դրանից հետո սկսվել է մի սոսկալի ծեծկռտուք, որի արդյունքում ռեստորանը ջարդուփշուր է եղել։ Պատմությունը գեղեցիկ է, բայց փաստն այն է, որ հաջորդ օրը ոչ մի փարիզյան թերթ այդ մասին չգրեց, իսկ տարիներ անց երկու գրողներն էլ հերքեցին այն։Մեկ այլ պատմություն ասում է, թե ամերիկյան մի բարում Հեմինգուեյը անհարգալից է արտահայտվել մի հայ կնոջ հասցեին, ինչի համար Սարոյանը նրան նոկաուտի է ենթարկել։ Այս պատմությունն էլ հերքվում է ժամանակագրությամբ, բայց... տարիներ անց Հայաստանում տված հարցազրույցում Սարոյանը կեսկատակ-կեսլուրջ խոստովանեց.
«Անիկա իմ ազգային արժանապատվությունս վիրավորեց, ես էլ զարկի, տապալեցի գետնին... բայց դե նա հարբած էր»։
Ասում են՝ Փարիզի սրճարաններից մեկում մինչ օրս կախված է մի ցուցանակ. «Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու Սարոյանը»։
Գաղտնի հարգանքն ու վերջին խոստովանությունը
Չնայած այս ամբողջ գրական մրցավազքին, Հեմինգուեյը հեռու էր հայատյաց լինելուց։ Դեռ 29 տարեկանում, որպես լրագրող, նա ականատես էր եղել Զմյուռնիայում թուրքերի վայրագություններին, իսկ ավելի ուշ՝ ուսումնասիրելով Հայոց ցեղասպանության արխիվները, ընկել էր ծանր հոգեկան ապրումների մեջ։ «Մորթված հղի կանայք և նորածին երեխաներն իրար ձեռք բռնած ինձ այցի էին գալիս գիշերով»,- գրում էր նա։Հեմինգուեյը հիացած էր Արամ Խաչատրյանի երաժշտությամբ (իր տանը պահում էր մաեստրոյի 20-ից ավելի ձայներիզ) և ջերմ ընդունել էր Անաստաս Միկոյանին։ Ու թերևս հենց այդ հայկական ջերմությունն էր պատճառը, որ կյանքի վերջին տարում, մահից առաջ տված իր վերջին հարցազրույցներից մեկում, Էռնեստ Հեմինգուեյը Սարոյանի մասին ասաց ամենախորհրդանշական խոսքերը.
«Գիտե՞ք, նա մի գրական առավելություն ունի բոլորիս հանդեպ․ դա նրա հայ լինելն է»։Հեմինգուեյի մահից հետո Սարոյանը միշտ մեծարանքով խոսեց նրա մասին՝ անվանելով նրան ամենամեծ անգլիալեզու գրողը։ Նրանք ընկերներ չեղան, բայց չեղան նաև թշնամիներ։ Նրանք պարզապես նույն մեդալի երկու տարբեր երեսներն էին։ Երկուսի համար էլ մարդը ծնվել էր հաղթելու, այլ ոչ թե պարտվելու համար։ Ու կյանքը ցույց տվեց, որ երկուսն էլ հաղթեցին ժամանակին՝ ընդմիշտ մնալով գրականության անմահների շարքում։
Դիտվել է
1248անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
Ի՞նչ է սպասվում Բարեկենդանի օրը Կոտայքում. մանրամասներ
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք...
30 / Մարտ / 2020
Հայկ Մարությանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Մուրադյանը և այլք Հայ ասոցիացիա -ի վիճակահանությանը
Փետրվարի 29-ին կայացավ Հայ ասոցիացիայի բարեգործական միջոցառումը, որը հայ 55 ընտանիքի հնարավորություն տվեց բուժել անպտղությունն անվճար։
Էմոցիաներով լի այս օրն ամփոփոց այս տարվա ձմեռը. հաջորդող...
21 / Փետրվար / 2020
Մամուլի հաղորդագրություն. Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում
Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։
Կազմակերպիչներն են Կէան կրթամշակութային...
23 / Հունվար / 2020
Ինչ է լինում քաղաքում, երբ բոլորը գինովցած են
Միջոցառման նպատակն է խթանել իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:
03 / Փետրվար / 2020
Էվրիկա դպրոցում նշել են Բարեկենդանը (տեսանյութ). (լուսանկարներ)
Երևանի Էվրիկա դպրոցում նշվել է հայկական ավանդական կենցաղում շատ սպասված ու սիրված տոներից մեկը՝ Բարեկենդանը ։ Տոնի առթիվ դպրոցի աշակերտներն ու մանկավարժները հյուրընկալել են բարեշնորհ Անդրանիկ...
19 / Փետրվար / 2020
Ինչպե՞ս են Թեղենիք գյուղում պատրաստվում Բարեկենդանի տոնին
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք...
05 / Մարտ / 2020
Դասարանցիները ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը
Մարտի 4-ի Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Տիգրան Նալչանջյանի նոր՝ Դասարանցիները ֆիլմի փակ ցուցադրությունը։
Մոտ 1 ժամ 45 րոպե տևողությամբ ֆիլմի սցենարը պատրաստ է դեռևս 2018 թվականից,...
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...


