ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրացիները տոնում են արտակարգ դրության չեղարկումը՝ պարերով ու հրավառությամբ
Թբիլիսիի բնակիչները նշում են արտակարգ դրության չեղարկումը, որը Վրաստանում գործում էր արդեն երկու ամիս: Կեսգիշերին շատերը դուրս էին եկել փողոց ՝ ընկերների հետ հանդիպելու և հրավառություն կազմակերպելու: Նրանց ուրախության ձայները լսելի էր քաղաքի տարբեր անկյուններից, իսկ պարերը հայտնվեցին համացանցում:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երեկ միջկառավարական համակարգող խորհրդի նիստում տեղեկացրել է, որ երկրում չեղարկվում է կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը:
Գախարիան ընդգծել է, որ կառավարությունը պայքարում է երկու ուղղությամբ` մարդկանց առողջության և տնտեսության վերականգնման, սակայն նշել է, որ դա չի նշանակում, որ երկրում ամեն ինչ լավ է և համավարակը հաղթահարված է: Համավարակը չի հաղթահարվել ո՛չ Վրաստանում, ո՛չ աշխարհում: