09 / Հունիս / 2026 : 13-41
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Հայէկոնոմբանկը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում, շարունակում է խթանել ֆինանսական գրագիտության և ընթերցանության մշակույթի հանրայնացումը:
Կարևորելով ազգային արժեքների և թումանյանական ժառանգության փոխանցումը սերունդներին՝ Հայէկոնոմբանկը 2026թ. փետրվարին Գիրք նվիրելու օրվա առթիվ մի շարք միջոցառումներ իրականացրեց: «Նվիրում եմ գիրք գրադարանին» նախաձեռնության շրջանակում Բանկի աշխատակիցների կողմից իրականացվեց գրքերի հավաքագրում՝ սահմանամերձ համայնքային գրադարաններից մեկին նվիրաբերելու նպատակով: Ընտրվեց Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի Համլետ Աթաբեկյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ ներկայում 197 աշակերտ է
սովորում, իսկ աշխատակիցների քանակը հասնում է 50-ի:
Հունիսի 5-ին հավաքագրված գրքերից բացի դպրոցին փոխանցվեց նաև Հայէկոնոմբանկի կողմից ձեռքբերված լրացուցիչ գրականություն, որի կարիքը հատկապես զգացվում է առանձին ուսումնական խմբերի հետ նպատակային ծրագրով ուսուցման ընթացքում:
«Ֆինանսական գրագիտության բարձրացումն ու ընթերցանության խրախուսումը Հայէկոնոմբանկի ԿՍՊ ծրագրերի կարևորագույն ուղղություններից են։ Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ոչ միայն հարստացնել Սարիգյուղի դպրոցականների առօրյան, այլև հիմքեր ստեղծել ֆինանսական գրագիտության և ընթերցանության մշակույթի զարգացման համար», - իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:
Դպրոցի տնօրեն Մեսրոպ Շահնազարյանը, կարևորելով նման նախաձեռնությունները, շնորհակալություն հայտնեց ցուցաբերած ուշադրության և նվիրաբերված գրքերի համար: Դպրոցում նշեցին, որ աշակերտները բավական ժամանակ են անցկացնում գրադարանում, և նոր ու ժամանակակից գրականության առկայությունը ևս կխթանի ընթերցանությունը դպրոցականների շրջանում:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է
1280անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020


