14 / Հուլիս / 2026 : 17-00
Շառլ Ազնավուրի հայկական աղցանը՝ Ֆրենկ Սինատրայի խոհարարական գրքում
«Ֆրանսիական Ֆրենկ Սինատրա»․ այսպես էին ամերիկացիներն անվանում Շառլ Ազնավուրին՝ հաշվի առնելով երկու մեծ երգիչների բեմական կեցվածքի, երգերի բովանդակության ընդհանրություններն ու համաշխարհային հռչակը։ Ազնավուրն ու Սինատրան ոչ միայն մոտիկից ծանոթ էին ու միասին ձայնագրել էին հանրահայտ «You Make Me Feel So Young» զուգերգը, այլև ունեին ընդհանուր հետաքրքրություններ արվեստից դուրս։
Քիչ հայտնի է, որ Ֆրենկ Սինատրան սիրում էր կերակուրներ պատրաստել և իր կնոջ՝ Բարբարայի հետ հեղինակել էր խոհարարական գրքեր։ 1996 թվականին լույս տեսած «The Sinatra Celebrity Cookbook: Barbara, Frank & Friends» գրքում, ի թիվս այլ տարբերակների, ընդգրկվել են նաև երգչի հայտնի ընկերների բաղադրատոմսերը։ Դրանց շարքում իր ուրույն տեղն ունի Շառլ Ազնավուրի առաջարկած ճաշատեսակը, որը կոչվում է «Հայկական աղցան հավով»։
Անհրաժեշտ բաղադրամասերը
Աղցանի հիմքի համար անհրաժեշտ է.
- 1/3 հավի կրծքամիս
- 1/3 բաժակ ձիթապտղի յուղ կամ կարագ
- 2/3 ֆունտ լոլիկ
- 3/4 ֆունտ թթվաշ խնձոր
- 3 պինդ խաշած և կտրատած ձու
- 2 փունջ կտրատած հազար
- 1 թեյի գդալ աղ
Հատուկ սոուսի համար անհրաժեշտ է.
- 1/3 բաժակ մայոնեզ
- 1/3 բաժակ կետչուպ
- 1 ճաշի գդալ աղ և սոխ
- 1 փունջ մանր կտրատած մաղադանոս
- 1 կիտրոնի հյութ
- 1 թեյի գդալ կոնյակ
Պատրաստման եղանակը
Աղցանի պատրաստման ընթացքը բավականին պարզ է և բաժանվում է մի քանի հաջորդական քայլերի: Առաջին հերթին հավի կրծքամիսը պետք է մարինացնել աղով և մի քանի րոպե տապակել կարագի կամ ձիթապտղի յուղի մեջ։ Այնուհետև անհրաժեշտ է մի քիչ ջուր ավելացնել և կափարիչով ծածկված թողնել, մինչև միսը լիարժեք փափկի։ Եփվելուց հետո միսը պետք է սառեցնել և կտրատել բարակ շերտերով։
Հաջորդ փուլում նախապատրաստվում են մնացած բաղադրիչները: Լոլիկները պետք է կեղևազատել, հեռացնել սերմերը և կտրատել փոքր խորանարդիկներով։ Նույն կերպ կեղևազատվում և խորանարդիկների է վերածվում նաև թթվաշ խնձորը։ Խորը ամանի մեջ իրար են խառնվում կտրատված լոլիկը, խնձորը, խաշած ձուն, հազարի տերևներն ու հավի միսը։ Վերջում աղցանին ավելացվում է առանձին պատրաստված սոուսը, և ամբողջ զանգվածը խնամքով խառնելուց հետո այն պատրաստ է լինում մատուցման:
Թեև Սինատրայի խոհարարական գրքում հատուկ նշումներ չկան աղցանի ձևավորման կամ մատուցման կանոնների վերաբերյալ, սակայն լավագույն տարբերակը այն Ֆրենկ Սինատրայի և Շառլ Ազնավուրի համատեղ երաժշտական կատարումների ուղեկցությամբ ճաշակելն է:
Դիտվել է
1902անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...


