23 / Մայիս / 2020 : 18-23

 

Սիրուշոն և Կամո Սեյրանյանը յուրովի են մեկնաբանել «Թղթե տունը» հեռուստանովելի սաունդթրեքը

Սիրուշոն, որը մեկուսացման շրջանում պարբերաբար երկրպագուներին է ներկայացնում հանրահայտ ստեղծագործությունների քավր տարբերակներ, այս անգամ անդրադարձել է «Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական սիրված հեռուստանովելի «My Life Is Going On» սաունդթրեքին:

Երգչուհին այն մատուցել է դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ: Երգը զետեղվել է Սիրուշոյի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Այս օրերին այսպես ենք համագործակցում… չենք դադարում փորձարկումներ անել և կիսել ձեզ հետ երաժշտություն: Մենք սիրում ենք մեր աշխատանքը, որտեղ կարողանում ենք լիարժեք ազատ լինել…»,-գրել է Սիրուշոն:

Դիտվել է 25922անգամ
Վերջին լուրեր