Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք կա
Վրաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է StopCov.ge. կայքը։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 728 է։
Ապաքինվել է ևս 14 մարդ՝ ընդհանուր առմամբ հասնելով 509-ի։ Փաստացի բուժվում է 207 անձ, 12 մարդ մահացել է։
Կարանտինում 3511 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 243-ը։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Վրաստանում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։