24 / Մայիս / 2020 : 14-49

3  արդյունավետ միջոց երիտասարդ մնալու համար

Կնոջ համար երիտասարդ մնալը կարելի է ասել դարձել է ամենօրյա մտահոգության առարկա: Յուրաքանչյուր կին երբեք չի ցանկանում ծերացած ու թառամած տեսք ունենալ, իսկ միջին տարիքի կանայք ավելի շատ են մտահոգված այս առումով: Երիտասարդ տեսք ունենալու հիմնական ու որոշիչ պայմանը առողջ, գեղեցիկ, երիտասարդ ու թարմ մաշկն է: Իսկ մաշկի խնամքի համար բազմաթիվ մեթոդներ կան:

Եթե դուք դիմակների, քսուկների ու տոնիկների սիրահար եք, ու արդեն բազմաթիվ տարբերակներ եք փորձել, ապա այս նյութը հենց ձեզ համար, որովհետև մենք ձեզ առաջարկում ենք նոր մեթոդներ:

Մաշկի համար 3  ամենաարդյունավետ մթերքներ, որոնք օգնում են մաշկին վերականգնվել  ու առողջ տեսք ունենալ:

1.    Շագանակագույն բրինձ

Ի տարբերություն սպիտակ բրնձի, շականակագույնն ապահովում է մաշկը բավարար քանակությամբ վիտամին B-ով, այն նաև պարունակում է հակաօքսիդիչներ ու հանքային նյութեր, որոնք մաշկին հաղորդում են փափկություն ու ապահովում են մաշկի հարթ տեսքը:

2.    Ջուր

Ջրի օգտակարությունը բոլորին է հայտնի: Չնայած այն սնունդ չէ, բայց օրգանիզմի բավարար քանակությամբ ջրի ապահովումն օգնում է առողջ ու մաքուր մաշկ ունենալ:

3.    Ընկույզ

Նրանք, ովքեր ակնե ունեն, ապա ընկույզն ամենաօգտակարն է: Ընկույզը պարունակում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են սելենն ու ցինկը, որոնք օգնում են օրգանիզմում արյան սպիտակ գնդիկների  բազմացմանը ու բարձրացնում են իմունիտետը: Միաժամանակ ընկույզը հարուստ է վիտամին E-ով, որը պարզապես անհրաժեշտություն է առողջ ու անթերի մաշկ ունենալու համար:

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 21846անգամ
Վերջին լուրեր