Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մայիս / 2020 : 14-59

Ինչպե՞ս վերացնել դեմքի սև բծերն ու ակնեն...

Երբեմն  դեմքի սև բծերն ու ակնեն անտեսանելի են լինում, սակայն տարիքի հետ այն անհնար է չնկատել ու արդեն ակնհայտ սև կետինեկները կարող են  լուրջ մտահոգության առիթ հանդիսանալ, բացի այդ այն բավական տգեղ է:  Ընդամենը բնական միջոցների օգնությամբ դուք կարող եք 3 օրում հրաժեշտ տալ այդ տհաճ երևույթին ու վերականգնել մաշկի հարթ ու փայլուն տեսքը:

1.     Խնձորի քացաքով տոնիկ մաշկի համար
 
*  1 ճաշի գդալ խնձորի քացախը խառնել 6 ճաշի գդալ ջրի հետ
*  Այս զանգվածը նուրբ քսել նախապես լվացած դեմքին
*  Թողնել մինչև չորանա
*  Այնուհետև քսել խոնավեցուցիչ քսուկ

Այս բնական միջոցը կարող եք օգտագործել օրվա ընթացքում մեկ անգամ, այն ձեր մաշկին պարզապես թարմ ու անթերի տեսք կհաղորդի:

 

2.     Հալվեով երեկոյան կրեմ
*  Հալվեի գելը քսել դեմքին և գիշերն այդպես թողնել
*  Առավոտյան լվացվել

Հալվեի գելը ոչ միայն խոնավեցնում է մաշկը, այլև այն ձգում է, միաժամանակ գելը սնուցում է մաշկը, մաքրում յուղն ու կեղտը խցանված ծակոտիներից:

 

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 25007անգամ
Վերջին լուրեր