24 / Մայիս / 2020 : 15-14

Պարզվում է՝ մենք սխալ ենք լվանում մեր մազերը. Ճիշտ լվանալու կանոնները

Թվում է՝ ամենօրյա այս պարզագույն գործողությունը ամենահեշտն է ու  ընդհանրապես պետք չէ ուշադրություն դարձնել մազերը լվանալու գործընթացին: Բայց  ոճաբան-վարսավիրները պնդում են, որ մազերի մշտապես սխալ լվանալը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել. մազերի չորություն, կորտվել, թափվել.

Առաջին ամենակարևոր կանոնն է.
Երբեք թաց մազերը մի´ փաթաթեք սրբիչով, հակառակ դեպքում մազերը պարզապես ոչ կենդանի տեսք կունենան:
Ներկայացնենք, թե ինչպես պետք է ճիշտ լվանալ մազերը.

Նախքան շամպունի կիրառումը նուրբ ու շոյող շարժումներով լվացեք ձեր մազերը, այն հնարավորություն է տալիս մազերին բացվել, որն էլ օգնում է, որ շամպունի կիրառմամբ լվանալն ավելի արդյունավետ լինի:

Միանգամից շամպունը մի´ լցրեք մազերին, այս մեթոդն ամենատարածված ու աններելի  սխալն է: Մազերը չվնասելու համար լցրեք շամպունը ձեր բռի մեջ, այնուհետև ջրով բացեք, որ փրփուր ստանաք, հենց այդ  փրփուրը աստիճանաբար քսեք մազերին: Մի´ մտածեք, որ շատ քանակությամբ շամպունը կարող է ավելի լավ լվանալ ձեր մազերը, կամ արդյունավետ լինել, ընդհակառակը այն ավելի է չորացնում:

Ձեր ձեռքի շարժումները պետք է ավելի նուրբ ու  կոկիկ լինեն, քանի որ թաց մազերն ավելի շատ են հակված փոկվելու, կոտրվելու ու վնասվելու: Նախ նրբորեն փորձեք գլխի մաշկը լվանալ փրփուրով, այն կօգնի որպեսզի արյան շրջանառությունը կանոնակարգվի ու արմատներն արագությամբ սնվեն, այնուհետև լվացեք մազերն ամբողջ երկայնքով:

Եթե դուք լվանում եք ձեր մազերը ամեն օր կամ երկու օրը մեկ անգամ, ապա այլևս կարիք չկա լվանալու ընթացքում երկրորդ անգամ շամպուն օգտագործել, պարզապես կարող եք հետևել ճիշտ լվանալու կանոններին ու ձեր մազերի թարմ ու  գեղեցիկ տեսքն ապահովված է:

 

Աղբյուր՝ yelaket.am

 

Դիտվել է 19989անգամ
Վերջին լուրեր