Ինչպե՞ս հաղթել զրուցակցին. Սոկրատի մեթոդը
Մարդկային փոխհարաբերություններն ամենաբարդն են, երբ հատկապես խոսքը վերաբերում է որևէ որոշման կամ կարևոր հարցի դրական լուծմանը: Զրույցը ձեր իսկ ցանկացած արդյունքին հանգեցնելու համար հաճախ կիրառվում է Սոկրատի մեթոդը: Այս մեթոդը հայտնի է դեռևս վաղուց, և այն անվանում են այսպես. «Եթե ցանկանում եք դրական պատասխան ստանալ կարևոր հարցի համար, ապա այն թողեք երրորդ տեղում: Սկզբում ձեր զրուցակցին պարզապես տվեք երկու շատ կարճ հարց, որոնք համոզված եք, որ կարժանանան «այո» պատասխանին: Այդ հարցրերը պետք է լինեն շատ կարճ և զրուցակցից ժամանակ չպետք է խլեն»:
Հույն հայտնի փիլիսոփա Սոկրատի մեթոդը կիրառվում է հիմնականում մեծ քննարկումների ժամանակ, երբ տվյալ հարցի դրական պատասխանը պարզապես կենսական նշանակություն ունի: Նախապես տրվող այդ երկու հարցերը օգնում են զրուցակցին դրական տրամադրվել հետագա քննարկմանը և երրորդ հարցի «այո» պատասխանը պարզապես հնչում է մեխանիկորեն:
Մեթոդի կիրառման համար նախ անհրաժեշտ է լավ ուսումնասիրել զրուցակցի տեսակետները տարբեր թեմաների շուրջ, այնուհետև կարող եք իր իսկ կարծիքը այս կամ այն հարցի շուրջ վերաձևակերպել հարցի տեսքով և հնչեցնել ակնկալելով արդեն իսկ ձեզ համար ակնհայտ պատասխանը, այսպես ավելի հեշտ կլինի հասնել նպատակին:
Ինչից սկսել. նախ կարևոր է խոսակցության սկիզբը: Ցանկացած քննարկում ենթակա է ձախողման, եթե հենց սկզբից ձեր զրուցակիցն անտարբերություն ցուցաբերի զրույցի նկատմամբ, հետևաբար զրույցին նախապատրաստվելիս մշակեք բավական գրավիչ սկիզբ, որը և կենթադրի բարեհաջող շարունակություն:
Երբեք մի սպասեք, որ զրուցակիցը սկսի զրույցը, այլ դուք եղեք նախաձեռնողն ու համարձակորեն հնչեցրեք ձեր հարցերը: Իսկ որպեսզի ստանաք դրական պատասխան, ապա այս գործողությունը նախ պետք է նախապես փորձարկել. Երեք օր երեք ժամ պետք է ձևակերպել հարցերն այնպես, որպեսզի պատասխանը «այո» լինի: