24 / Մայիս / 2020 : 16-14

Հրաշք տեսարան. Կարմիր լողափ․  Չինաստանի հպարտությունը

Կարմիր լողափը Չինաստանի Լյաոնինգ նահանգում գտնվող մի չքնաղ վայր է: Լյաոխե գետի վրա գտնվող այս լողափը գրավում ու հիացնում է ոչ միայն չինացիներին, այլև զբոսաշրջիկների համար ամենասպասված վայրն է դարձել: Կարմիր գույնը պայմանավորված է տարածքի առատ ջրիմուռներով: Ապրիլ-մայիս ամիսներին այս տեսարանը կանաչ է, սակայն սեպտեմբերից այն սկսում է կարմիր գույն ստանալ, քանի որ հենց այս ամսին աստիճանաբար սկսում են մահանալ ջրիմուռների բջիջները:

Կարմիր լողափը գտնվում է արգելոցի տարածքում, որի մակերեսը կազմում է ավելի քան 600 հազար հեկտար: Այցելուների համար թույլատրելի է լողափի միայն մի  փոքրիկ հատվածը, որտեղ հատուկ զբոսաշրջիկների համար կառուցված է կամուրջներ ու տարածքն ուսումնասիրելու հարթակներ, ինչպես նաև հանգստյան տներ:

Կարմիր լողափը հանդիսանում է նաև ավելի քան 260 տեսակ թռչունների ու 400 տեսակ վայրի կենդանիների հայրենիք: Հարուստ ու յուրահատուկ էկոհամակարգի համար տարածքը դեռևս 1988 թվականից հատուկ ուշադրության ու հնամքի կենտրոնում է, ինչպես նաև ներառված է հատուկ բնապահպանական տարածքների ցանկում: Բոլոր այցելուները հնարավորություն ունեն տարածքում շրջելու միայն հատուկ նախատեսված վայրերով:

Ջրիմուռների լողափը բացի գեղագիտական հաճույքից, մարդկությանը տալիս է նաև այլ օգուտներ: Այն կիրառվում է որպես բնական խտացուցիչ, ինչպես  ժելատինը: Այն օգտագործում են կոնֆետների միջուկների, սուֆլեների, զեֆիրների, մարմելադի մեջ: Ահա թե ինչու նրանք հարուստ են այնպիսի միկրոէլեմենտներով, ինչպիսիք են յոդը, երկաթը, կալցիումը և բազմաթիվ այլ վիտամիններ:

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 5615անգամ
Վերջին լուրեր