24 / Մայիս / 2020 : 23-58

Լույս է տեսել Դավիթ Մշեցու բանաստեղծական նոր ժողովածուն
 

Օրերս լույս է տեսել տաղանդավոր բանաստեղծ Դավիթ Մշեցու բանաստեղծությունների նոր ժողովածուն` «Այլա-գրություն» խորագրով:


Գիրքը պոետի թվով ութերորդ ժողովածուն է: Ինչպես նրա նախորդ ժողովածուները, այս մեկը նույնպես առանձնանում է ասելիքով ու ասելիքի մատուցման ձևով:


Չնայած Մշեցու տողերում առկա ըմբոստությանն ու ցասումին, զգացվում է նրա կարեկցանքն ու սերը մարդու և հասարակության նկատմամբ: «Այլա-գրությամբ» Մշեցին բոլորովին այլ տեսանկյունից է շոշափում մարդուն, նրա հույզերն ու զգացումունքները: Նա վերստեղծում է իր ապրած ժամանակաշրջանը` այն արծարծելով բոլոր կողմերից` բոլորովին այլ հայացքով: Նա ձգտում է հաշտության եզրեր գտնել և կամուրջ ստեղծել մարդ-հասարակություն կապն ապահովելու և ամրապնդելու համար:


Գիրքը հրատարակվել է «Արմավ» հրատարակչությունում, խմբագիրը գրականագետ Արմեն Ավանեսյանն է:
Գևորգ Գյուլումյան

Դիտվել է 17426անգամ
Վերջին լուրեր