25 / Մայիս / 2020 : 13-37

 

Չե՞ք ամաչում. վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն ֆեյսբուքյան գրառում է արել՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

«Արսեն ջան, չե՞ք ամաչում»,– հայերեն գրել է վրացի պատգամավորը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության վիճակն անհամեմատ ավելի վատ, քան Վրաստանում, Արսեն Թորոսյանը կասկածի տակ էր դրել Վրաստանում կիրառվող թեստերի արդյունավետությունը, ինչպես նաև այդ երկրում ներկայացվող վիճակագրության հավաստիությունը։

Թորոսյանի հայտարարությունները վրդովմունք էին առաջացրել Վրաստանի մասնագիտական և քաղաքական շրջանակներում։

Նշենք, որ այսօր Հայաստանոմ գրանցվել է կորոնավիրուսի վարակման 452 նոր դեպք, իսկ Վրաստանում՝ 1 դեպք:

Դիտվել է 33805անգամ
Վերջին լուրեր