Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մայիս / 2020 : 09-00

Ինչպե՞ս ճիշտ սկսել օրը, որպեսզի այն հաջողված լինի

Եթե դուք ցանկանում եք, որ օրը հաջողված լինի, կարողանաք կատարել ձեր բոլոր պլաններն ու ոչինչ չհետաձգել, ապա պետք է նախ ժպտաք: Ամենակարևոր նախապայմանը ժպիտով արթնանալն է: Դուք պետք է ամեն նոր օրը ժպիտով դիմավորեք.

1.     Երախտագիտություն

Յուրաքանչյուր նոր օրվա համար դուք պետք է շնորհակալ լինեք: Շնորհակալ լինեք ձեր առողջության համար, նրա համար, որ հնարավորություն ունեք շփվելու մարդկանց հետ, զբաղվելու սիրելի աշխատանքով և կատարելու ձեր բոլոր նախագծերը: Հիշեք, ինչպես դիմավորում եք առավոտն, այնպես էլ անցնում է ամբողջ օրը:

2.     Մեկ բաժակ ջուր կիտրոնով

Նախքան նախաճաշելը պարտադիր հիշեք, որ ձեր օրգանիզմը նույնպես արթնանալու կարիք ունի, իսկ մի բաժակ կիտրոնով ջուրը իսկական զարթուցիչ է:

3.     Ցնցուղ

Առավոտյան ցնցուղ ընդունելն ամենաօգտակարն է ձեր մարմնի համար: Տաք ջուրը նպաստում է արյան շրջանառության արագացմանը, բացվում են մաշկի ծակոտիները և ձեր մարմինը սկսում է արթնանալ:

4.     Առավոտյան մարզանք

Անհրաժեշտ է կատարել մի շարք ֆիզիկական  վարժություններ, կամ կարելի է ասել առավոտյան գիմնաստիկա, որը դրական է ազդում մկանների վրա՝ բարձրացնելով օրգանիզմի ընդհանուր տոնուսը:

5.     Ճիշտ նախաճաշ

Ճիշտ նախաճաշն ամենակարևորն է, սակայն սա չի նշանակում, որ պետք է առավոտյան ուտեք ամեն ինչ, կամ  բավարարվեք մի  բաժակ սուրճով: Որքան էլ զարմանալի է ամենաճիշտ նախաճաշը մրգային նախաճաշն է: Բանան, կիվի, նարինջ, խնձոր կատարյալ ընտրություն է: Կարող եք նույնիսկ կոկտեյլ պատրաստել:

Մեկ անգամ փորձեք հետևել խորհուրդներին, և այլևս չեք հրաժարվի այս գրաֆիկից: Ձեզ հաճելի ու արդյունավետ օր:

 

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 18432անգամ
Վերջին լուրեր