Սալորաչիր պատրաստելու ամենաճիշտ տարբերակը
Բաղադրությունը.
· Սալոր – 6 կգ
· Շաքար – 2 կգ
· Ջուր- 2,5 բաժակ
· Լինոմի աղ
Պատրաստման եղանակը
Սալորները կարելի է պատրաստել և´ կորիզներով, և´ առանց կորիզի, դա կախված է սալորի չափից: Եթե սալորները մեծ են, ապա կարող եք հեռացնել կորիզները մատիտի օգնությամբ, իսկ եթե փոքր են, ապա կարող եք պատրաստել նաև կորիզով: Սալորները լվանալ, պատառաքաղի օգնությամբ ծակծկել ու լցնել նախապես եռացրած ջրի մեջ: Թողնել 2 րոպե, այնուհետև հանել ու թողնել սառի:
Այդ ընթացքում էմալապատ կաթսայում եռացրած ջրին ավելացնել շաքարավազը և դնել կրակին մինչև եռա: Ավելացնել մի փոքր լիմոնի աղ ու սալորը տեղադրել շաքարաջրի մեջ: 2 րոպե թողնել կրակին ու հանել կրակից, ափսեով փակել սալորները ու ափսեի վրա դնել ջրով լիքը բաժակն այնպես, որ բոլոր սալորները լինեն շաքարաջրի մեջ: Այդպես թողնել գիշերը:
Առավոտյան նորից կրկնել նույն գործընթացը, հանել սալորները շաքարաջրի մեջից, նորից եռացնել ջուրը, նորից սալորները տեղադրել շաքարաջրի մեջ, թողնել 2 րոպե ու հեռացնել կրակի վրայից, նորից տեղադրել ափսեն, որի վրա ջրով բաժակն ու թողնել մինչև սառի: Այնուհետև սալորները շարել սկուտեղի վրա և դնել անմիջապես արևի ճառագայթների տակ: Եթե արևը ուժեղ լինի, ապա ընդամենը 5 օր հետո սալորաչիրը պատրաստ կլինի: