26 / Մայիս / 2020 : 13-24

 

Սալորաչիր պատրաստելու ամենաճիշտ տարբերակը

Բաղադրությունը.

·        Սալոր – 6 կգ

·        Շաքար – 2 կգ

·        Ջուր- 2,5 բաժակ

·        Լինոմի աղ

 

Պատրաստման եղանակը

Սալորները կարելի է պատրաստել և´ կորիզներով, և´ առանց կորիզի, դա կախված է սալորի չափից: Եթե սալորները մեծ են, ապա կարող եք հեռացնել կորիզները մատիտի օգնությամբ, իսկ եթե փոքր են, ապա կարող եք պատրաստել նաև կորիզով: Սալորները լվանալ, պատառաքաղի օգնությամբ ծակծկել ու լցնել նախապես եռացրած ջրի մեջ: Թողնել 2 րոպե, այնուհետև հանել ու թողնել սառի:

Այդ ընթացքում էմալապատ կաթսայում եռացրած ջրին ավելացնել շաքարավազը և դնել կրակին մինչև եռա: Ավելացնել մի փոքր լիմոնի աղ ու սալորը տեղադրել շաքարաջրի մեջ: 2 րոպե թողնել կրակին  ու հանել կրակից, ափսեով փակել սալորները ու ափսեի վրա դնել ջրով լիքը բաժակն  այնպես, որ բոլոր սալորները լինեն շաքարաջրի մեջ: Այդպես թողնել գիշերը:   

  Առավոտյան նորից կրկնել նույն գործընթացը, հանել սալորները շաքարաջրի մեջից, նորից եռացնել ջուրը, նորից սալորները տեղադրել շաքարաջրի մեջ, թողնել 2 րոպե ու հեռացնել կրակի վրայից, նորից տեղադրել ափսեն, որի վրա ջրով բաժակն ու թողնել մինչև սառի: Այնուհետև սալորները  շարել սկուտեղի վրա և դնել անմիջապես արևի ճառագայթների տակ: Եթե արևը ուժեղ լինի, ապա ընդամենը 5 օր հետո սալորաչիրը պատրաստ կլինի:

 

Աղբյուր՝ yelaket.am

 

Դիտվել է 46714անգամ
Վերջին լուրեր