30 / Մարտ / 2020 : 11-50

 

Հեռախոսազանգերի տվյալների հավաքագրումը քաղաքական վերահսկողության տեսանկյունից լավ գործիք է. Սամվել Մարտիրոսյան

 

ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացի որի հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն ում է զանգել, երբ, որքան է տևել զանգը, առանց դրա բովանդակության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։ Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։ Երկրորդը. հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման։ Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»:

Սամվել Մարտիրոսյան

Դիտվել է 6927անգամ
Վերջին լուրեր