«Գազպրոմ»-ը Վրաստանի համար գազի գինն իջեցրել է 15 տոկոսով
Վրաստանի ղեկավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել է ներկրվող գազի գինը մոտ 15 տոկոսով իջեցնելու շուրջ, «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ հայտնել է այդ երկրի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան:
«Հաշվի առնելով ուժեղացող մրցակցությունը և այն, որ աշխարհում նավթամթերքի գները նվազում են, «Գազպրոմ»-ի հետ արդեն գործող պայմանագրի ներկայիս վերանայումը գնի իջեցման հիմք է հանդիսանում:
Ելնելով առևտրային գաղտնիքից՝ ես կոնկրետ թվեր չեմ նշի, սակայն կասեմ, որ բնական գազի գինը կնվազի մոտավորապես 15 տոկոսով», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարարը: