Ինչպես կառավարել ժամանակը
Ժամանակակից կյանքում ամեն ինչ կա բացի ազատ ժամանակից: Եթե դուք ուզում եք կարճ ժամանակում հասցնել ամեն ինչ անել, ապա պետք է սովորեք ընդամենը 2 հիմնական հատկություն. Կազմակերպվածություն և ինքնակառավարում: Ներկայացնենք 4 հիմնական կանոն, որոնց օգնությամբ դուք կկարողանաք կատարել ավելի շատ գործ ավելի քիչ ժամանակահատվածում:
1. Կենտրոնացրեք ձեր նպատակն ու ուշադրություն դարձրեք հիմնականի վրա
Եթե դուք չեք հստակեցրել ձեր նպատակը, ապա ձեր ցանկացած գործողություն ոչ միայն չի օգնի ձեզ հասնել ձեր նպատակին, այլև կխանգարի:
2. Խթան և շարժառիթ
Ցանկացած աշխատանք, եթե մեզ դուր է գալիս, ապա ավելի արագ ու հեշտ ենք ավարտում, հետևաբար փորձեք գտնել խթան աշխատանքն ավելի արագ կատարելու համար: Օրինակ, եթե մինչև երեկա ավարտեք տվյալ գործը, ապա ձեր սիրելի ֆիլմերից կդիտեք, կամ ժամանակ կունենաք ընտանիքի հետ շփվելու:
3. Օգտագործեք կանոն 80/20
Հայտնի է Պարետոյի արդյունավետության մեթոդը, ըստ որի եթե դուք օգտագործում եք ձեր հնարավորությունների 80%, ապա ապահովում եք 20% արդյունավետություն և հակառակը, եթե դուք օգտագործում եք ձեր հնարավորությունների 20%, հետևաբար արդյունավետությունը կլինի 80%: Փորձեք սկզբից անել ամենակարևորը:
4. Անջատեք բոլոր այն առարկաները, որոնք ձեզ շեղում են
Անջատեք հեռախոս, էլեկտրոնային փոստի մեխանիկական ստուգում, բոլոր սոցիալական կայքերի ծանուցումները, դրանք կարող են ձեզ անընդհատ շեղել ու դուք չեք կարողանա կենտրոնանալ ձեր աշխատանքի վրա: