27 / Մայիս / 2020 : 08-30

Դեպրեսիայի մե՞ջ եք. Ինչպես թաքցնեք ձեր հոգեվիճակը

Երբ մենք մտածում ենք դեպրեսիայի մասին, անմիջապես պատկերացնում ենք մի մարդու, ով խուսափում է շփումից, միանգամից մեկուսանում է,  իր մտքերի ու իր ապրումների հետ սկսում է անհաշտ կյանք վարել, և ընդհանրապես չի կարողանում խոսել այն մասին, ինչը պատճառ է դարձել իր այդ վիճակում  հայտնվելուն, կամ ինչը որևէ կերպ առնչվում է իր վատ հոգեբանական վիճակի հետ:

Դեպրեսիան հիմնականում կարող է ներսից պարզապես քայքայել մարդուն: Երբ դուք մեկուսանում եք, և ոչինչ չեք անում այդ հոգեբանական վիճակից դուրս գալու ու հաղթահարելու այն, ապա այն ձեզ պարզապես սև ճանապարհով կտանի:

Ներկայացնենք 3 սովորություն, որոնց օգնությամբ դուք թաքցնում եք, որ դուք դեպրեսիայի մեջ եք.

1.    Մշտապես ջանքեր եք  գործադրում հիանալի երևալու համար

Շատերը ձևացնում են, որ իրենք երջանիկ են և դա բնական է, որովհետև այդ դրական տրամադրվածությունը կարող է նպաստել, որ ձեր ներսում իսկապես բացասական էմոցիաները քնեն ու արթնանան դրական ապրումները, ինչն էլ օգնում է հաղթահարել դեպրեսիան:

2.    Սովորական միջոցներ

Դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց կյանքի բնույթը էականորեն փոխվում է: Մարդկանց մի խումբ կա, որ սկսում են տխուր երաժշտություն լսել, միայնակ քայլել, շատ արագ մեքենա վարել:  Եթե սրանք առօրյայում ձեր հետաքրքրությունների ցանկում չեն, ապա փորձեք խուսափել դրանցից:

3.    Ոչ սովորական քնելն ու ուտելը

Երկար քնելը կամ շատ քիչ քնելն անմիջականորեն կապված են դեպրեսիայի հետ: Նույնը կարելի է ասել ուտելիքի մասին, և այս երկու երևույթներն էլ կապված են առողջության հետ: Երբ դեպրեսիայի ազդեցության տակ դուք ստիպված լինեք խախտել ձեր սննդակարգն ու գրաֆիկը, ապա կարող եք առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնել:

 

Դիտվել է 10725անգամ
Վերջին լուրեր