28 / Մայիս / 2020 : 01-28

Ֆրենկ Սինատրան «կատարել է» Բրիթնի Սփիրսի Toxic երգը 

Լեգենդար ամերիկացի ջազ կատարող և դերասան Ֆրենկ Սինատրան «կատարել է» Բրիթնի Սփիրսի Toxic երգը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ստեղծագործությունը երգչի ձայնով հաջողվել է ձայնագրել արհեստական բանականության օգնությամբ: Open AI ընկերությունում ստեղծել են Jukebox նեյրոցանցը, որը զարգացնում է անհրաժեշտ ձայնը:

Արհեստական բանականության ծարգրավորողներ Սի Ջեյ Քարը և Զակ Զուկովսկին նշել են, որ ծրագիրը թույլ է տալիս ձայնագրել ցանկացած երգ նախընտրած երաժշտի ոճով: Նրանք փորձարկումն իրականացրել են Ֆրենկ Սինատրայի ձայնի և Բրիթնի Սփիրսի երգի օգնությամբ:

Նշվում է, որ ծրագիրը թույլ է տալիս երաժշտություն ստեղծել ավելի քան 9000 կատարողների և երաժշտական խմբերի ոճով: Մասնագետների ստեղծած բազայում կան Դևիդ Բոուիի և The Beatles-ի ձայները:

Դիտվել է 3068անգամ
Վերջին լուրեր