Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մայիս / 2020 : 09-32

Տղամարդը սպանել է կնոջը՝ թունավոր օձը նետելով նրա վրա (լուսանկար)

Հնդկաստանի Կերալա նահանգում Սուրաջ անունով տղամարդը որոշել է ազատվել իր կնոջից:

Ինչպես հայտնում  է Daily Mail-ը, սպանության առաջին փորձը տղամարդը կատարել է մարտին՝ թունավոր օձին թողնելով կնոջ ննջասենյակում:

Սակայն, փորձն ավարտվել է անհաջողությամբ: Օձի խայթոցից հետո կինը մոտ երկու ամիս է անցկացրել հիվանդանոցում: Ապաքինվելուց հետո նա գնացել է ծնողների տուն՝ վերականգնելու ուժերը:

Սակայն, այս անգամ էլ Սուրաջը գիշերով կոբրա է նետել քնած կնոջ վրա: Վերջինիս անկենդան մարմինն առավոտյան հայտնաբերել են ծնողները:

Երիտասարդ կնոջ հայրն ու մայրը միանգամից կասկածել են իրենց փեսային: Նրանց կարծիքով՝ Սուրաջը ցանկացել է ազատվել կնոջից, որպեսզի ստանա նրան պատկանող սեփականությունը: Եվ, ահա, արդեն մի քանի օր անց Սուրաջը ժառանգության համար փաստաթղթեր է ներկայացրել:

Ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը՝ լսելով տղամարդու՝ օձ բռնողների հետ ունեցած հեռախոսազրույցները: Պարզվել է նաև, որ նա համացանցում օձերի մասին բազմաթիվ տեսանյութեր է դիտել:

«Նա ստացել է մեծ օժիտ` գրեթե 100 ոսկե մետաղադրամ, նոր մեքենա և մոտ 20 հազար դոլար: Սուրաջը վախենում էր, որ կնոջից բաժանվելիս ստիպված է լինելու վերադարձնել օժիտը: Հենց այդ պատճառով էլ սպանել է նրան»,- հայտարարել է ոստիկանությունը:

Դիտվել է 29813անգամ
Վերջին լուրեր