Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մայիս / 2020 : 17-05

Վրաստանի ԱԳՆ-ը Հայաստանին շնորհավորել է Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի բնակչությանը շնորհավորում է Առաջին Ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ: Համապատասխան հայտարարությունն արտաքին գերատեսչությունը տարածել է «Թվիթեր» սոցիալական ցանցով:

«Անկեղծորեն շնորհավորում ենք Հայաստանի բնակչությանը՝ 1918 թվականի հիմնադրված Առաջին Ժողովրդավարական Հանրապետության կապակցությամբ: Այս անչափ կարևոր օրը Վրաստանը բարօրություն և հաջողություն է մաղթում մեր լավ հարևան երկրին»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորական ուղերձում:

Դիտվել է 8914անգամ
Վերջին լուրեր