Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մայիս / 2020 : 18-06

Ինչպես պաշտպանվել հոգեբանական հարձակումից

Եթե խաղաղություն եք ուզում, ապա պետք է պատրաստ լինեք նախ ակտիվ քննարկումների, դեմ ու կողմ կարծիքների բախմանը, որից հետո եթե ձեզ հաջողվի իրավիճակը շտկել ձեզ համար շահեկան առումով, ապա դուք իսկապես հաղթանակած կլինեք:

Հակառակորդի վրա հարձակվելու մի քանի ձևեր կան: Առաջին տարբերակը  դատապարտելն է: Այս դեպքում նա  ստիպված կլինի փաստերի լեզվով խոսել, ներկայացնել հստակ ապացույցներ ու եզրակացություններ:

Երկորդ տեսակը՝ ինքնակառավարման մեթոդն է: Այս դեպքում դուք ակնհայտ նշում եք ձեր առավելությունները, ձեր տեսակետերի կարևորությունն ու այսպիսով դուք ձեր հակառակորդի մոտ կբարձրացնեք ձեր հեղինակությունը:

Հաջորդ մեթոդը, երբ կարելի է պաշտպանվել հնարավոր հարձակումից- ներշնչանքն է: Այն հիմնված է լինում իրական վարքագծի վրա, որն արտահայտվում է գեղեցիկ խոսքի ու ռիթմիկ ձայների, հպումների  միջողոց:

Մյուս հետաքրքիր տարբերակը հալածանքն է: Այս դեպքում գործում են հստակ ժամկետներ, չոր թվեր, սահմանափակումներ ու արգելքներ: Որքան էլ պարադոկսալ լինի, գրագետ անտեսելը նույնպես համարվում է հարձակման մի ձև, դրա համար պետք է ամեն ինչ մոռանալ, լռել ու խոսակցության թեման շեղել այլ ուղղությամբ:

Բացի նշված մեթոդներից կարող եք կիրառել նաև խնդրանքի տարբերակը, կառուցողական քննադատությունն ու մանիպուլյացիան:

Դիտվել է 12322անգամ
Վերջին լուրեր