Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մայիս / 2020 : 18-53

Ես անտեղի եմ համարում շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան

Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է, քանի որ մենք որևէ մեկին չենք պարտադրում դիմակ գնել, այն կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Եվ ընդհանրապես ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված, որովհետեւ իրավիճակը շատ լուրջ է եւ գնալով լրջանում է: Մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը։

Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պրետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ կարեւոր է դիմակի որակյալ կրումը, այսինքն դրանք պետք է ժամանակ առ ժամանակ փոխվեն եւ լվացվեն:

«Ասենք եթե ակնոցը թանկ է, դրա համար տեսողություն ունեցող մարդիկ պետք է ակնոց չկրեն: Եթե օճառը թանկ է՝ մարդիկ պետք է չլվացվեն: Կամ ոչ մեկը չի ասում՝ վարսավիրի ծառայությունները թանկ են, եկեք չհարդարենք մեր մազերը, որպեսզի գումար խնայենք: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ երբ ասում եմ, որ վարակի աղբյուրներն ամենուր են, սա նշանակում է, որ բազմաթիվ վարակակիրներ չգիտեն, որ իրենք վարակակիր են: Մեզնից որեւէ մեկը չգիտի՝ ինքը վարակակիր է, թե ոչ:

Ինչ վերաբերում է դիմակների արդյունավետությանը, այսօր աշխարհը դեռեւս չունի կորոնավիրուսի հետ կապված ամբողջական գիտելիք:

Փորձով ապացուցվել է դիմակների արդյունավետությունն այն դեպքում, երբ այն կիրառվում է համատարած: Երբ երկու հոգի շփվում են դիմակով, եթե նույնիսկ նրանցից մեկը վարակակիր է, մեծ հավանականություն կա, որ այդ վարակը չի անցնի»,-ընդգծեց Փաշինյանը:

 


 
 

 
 

 

 

Դիտվել է 26556անգամ
Վերջին լուրեր