«Ուղղակի սարսափելի է». Ռուսաստանը մեկնաբանել է Մասկի՝ Մարսը միջուկային լիցքերով ռմբակոծելու գաղափարը
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի՝ հեռավոր Մարս մոլորակը միջուկային լիցքերով ռմբակոծելու գաղափարը, մարդասիրական նկատառումներից ելնելով, ուղղակի սարսափելի է:
Ինչպես նշում է eadaily.com կայքը, այս մասին ասել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը՝ մեկնաբանելով Space X ավիատիեզերական ընկերության հիմնադիր-ղեկավար Մասկի խոսքերը:
Ռոգոզինի համոզմամբ՝ եթե Մասկի գաղափարը կյանքի կոչվի, ապա Մարսը կոչնչանա: Բացի այդ, նա ընդգծել է, որ զենքը տիեզերք հանելը միջազգային իրավունքի նորմերի խախտում է: Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը նման փորձերին պատասխան տալու բոլոր հնարավորություններն ունի:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մասկը դեռևս 2019թ. էր առաջարկել Մարսի մակերևույթին ջերմամիջուկային ռումբեր նետել: Նա բացատրել էր, որ մարդկանց կողմից «Կարմիր մոլորակի» գաղութացման համար անհրաժեշտ է դրա բևեռները ռմբակոծել միջուկային զենքով: Նա համոզմամբ՝ դա կհանգեցնի ջերմոցային էֆեկտի ձևավորման ու մթնոլորտի տաքացման: