Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մայիս / 2020 : 13-03

Ադրբեջանցի հայտնի հաղորդավարուհի. «Սաֆարովը ոչ թե հերոս է, այլ՝ հանցագործ»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ս․ թ․ մայիսի 26-ին հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ադրբեջանցի սպայի արտահանձնման և պատժի կրումից ազատելու «Մուկուչյանը և Մինասյանը՝ ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը,- գրում է regionmonitor-ը։

Վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Վճռում ասվում է, որ Ադրբեջանը չհիմնավորվածկերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համարազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չիկարողացել հերքել խտրականության վերաբերյալ պնդումները։
Վճռի համաձայն, Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար։

Ուշագրավ է ՄԻԵԴ-ի վերոնշյալ վճռից հետո որոշ հայտնի ադրբեջանցիների արձագանքը:
Նրանցից, մասնավորապես, ադրբեջանցի հաղորդավարուհի, մոդել և դերասանուհի Թունայ Ալիևան, ֆեյսբուքյան էջում գրառում է արե, որում նշել է, որ Սաֆարովը հանցագործ է.

«Ռամիլ Սաֆարովը ոչ թե հերոս է, այլ սեփական էմոցիաներին չտիրապետող հանցագործ։ Եթե կարող եք կարծիքս հարգեք, եթե չեք կարող ցույց տվեք ձեր դաստիարակությունը…»,— գրել է Ալիևան։

Թունայ Ալիևայի ֆեյսբուքյան այս գրառումը հավանել է նաև Ադրբեջանի կառավարության աշխատակազմինախկին ղեկավար, խորհրդարանի գործերի նախկին կառավարիչ, քաղաքագետ Ռամիս Յունուսը։

Հետաքրքիր է նաև ադրբեջանցի հոգեբան Նարմին Շահմարզադեի գրառումը, որում վերջինս դիմելով նախագահ Իլհամ Ալիևին, գրել է.
«Պարոն նախագահ, Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ այդ որոշման համար մեր վճարելիք փոխհատուցումը ձեր աշխատավարձի՞ց եք վճարելու։ Ի՞նչու պետք է ձեր սխալ որոշումների համար վճարի ժողովուրդը..»։

Իսկ լրագրող Ազեր Քազիմզադեն էլ իր հերթին գրել է, որ Ռամիլ Սաֆարովի խայտառակ հանցագործությունը Ադրբեջանի գլխին դեռ շատ աղետներ կբերի։

«Քնած մարդու սպանությունից հետո փոխվել է Արևմուտքի վերաբերմունքը Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ։ Ադրբեջանը եվրոպական դատարանում Ռամիլ Սաֆարովի գործը պարտվել է։ Ռամիլ Սաֆարովի նմանների պատճառով մեր երկրին շատ է վնաս հասցվում, երկիրն այնպես է խայտառակ արել, որ էլ ասելու չէ»,-գրել է լրագրողը։

Դիտվել է 113761անգամ
Վերջին լուրեր