Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մայիս / 2020 : 16-16

Սև թթի մուրաբա

Թութն ընտրել, կարելի է պոչերը հեռացնել, ապա լցնել թասի մեջ, վրան՝ նախատեսված շաքարավազի կեսը: Դնել մի կողմ՝ 5-6 ժամ:

Գոյացած հյութը դատարկել մեկ այլ թասի մեջ, ավելացնել շաքարավազ ու օշարակ եփել: Երբ օշարակը մի քիչ հովանա, պատրաստած թութը լցնել մեջը, թեթևակի թափահարել, որ բոլոր պտուղները հյութով ծածկվեն, ապա դնել մարմանդ կրակին ու եփել մինչև պատրաստ լինելը:

Վերջում քափը քաշել ու լրիվ հովանալուց հետո լցնել մաքուր ապակյա բանկաների մեջ:

1 կգ սև թթի համար պահանջվում է 1,5 կգ շաքարավազ: Եփել առանց ջուր ավելացնելու:
Դիտվել է 116443անգամ
Վերջին լուրեր