Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մայիս / 2020 : 16-26

Վրաստանը սահմանը կբացի ոչ բոլոր երկրների համար

 

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման  ու հանրային առողջության կենտրոնի տօրեն Ամիրան Գամկղրելիձեի՝ Վրաստանը դեռևս զբոսաշրջիկներ չի ընդունելու՝ կորոնավիրուսից շատ տուժած երկրներից:  

Facebook Live ձևաչափով եթերի ընթացքում երկրի գլխավոր համաճարակաբանն ասել է, որ  10 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ինչպիսին է լինելու զբոսաշրջիկներին ընդունելու ու նրանց  նկատմամբ համաճարակային հսկողության համակարգը:

Հիշեցնենք, որ արդեն հայտարարվել է, որ հունիսի 15-ին մեկնարկում է ներքին զբոսաշրջության սեզոնը, իսկ հուլիսի մեկից Վրաստանը պատրաստ կլինի նաև օտարերկրյա հյուրեր ընդունել՝ ոչ բոլոր երկրներից: Վրաստանը դեռևս պատրաստ չէ այցելուներ ընդունել վարակից խիստ տուժած երկրներից:

 

Կարդացեք նաև

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Գամկղրելիձե 

Դիտվել է 119806անգամ
Վերջին լուրեր