29 / Մայիս / 2020 : 17-55

Մինչև 10 մլն դրամ արժեք ունեցող տների դեպքում էլ է վճարվելու գույքահարկ. տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչև 10 մլն դրամ արժեք ունեցող տների դեպքում էլ է վճարվելու գույքահարկ։

Կառավարության գույքահարկի նոր օրենսդրական նախագծի վերաբերյալ կարելի էր ծավալուն և մասնագիտական փաստաթուղթ պատրաստել, սակայն հաշվի առնելով, որ «իզմեր չունեցող» մեր իշխանությունները տնտեսության ոլորտում առանցքային որոշումներ ընդունելիս միշտ էլ շարժվում են լիբերալիզմով, հետևաբար անիմաստ է դառնում մասնագիտական բանավեճի մեջ մտնել և առաջարկություններ ներկայացնել։ Գույքահարկի նոր օրենդրական նախագծի հեղինակների և դրա աջակիցների արժեհամակարգը և տրամաբանությունը խտացված ներկայացնում է մեր ժողովրդական ասույթը՝ «Շնից մազ պոկելն էլ է քյար»։


Հ․Գ․ Սոցիալական արդարությունը բարոյական հասկացություն չէ, այն հիմնված է արժեհամակարգի, տնտեսագիտական օրինաչափությունների և հաշվարկների վրա»:

Դիտվել է 19560անգամ
Վերջին լուրեր