Հոգեհանգստի արարողությանը մի ամբողջ գյուղ է վարակվել մի անձից. Վանյան
Եղել է դեպք, երբ անձը մահացել է ոչ կորոնավիրուսից, սակայն նրա հոգեհանգստի ժամանակ մի ամբողջ գյուղ է վարակվել: Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Ըստ Վանյանի՝ առաջին միջոցառումն է ՝ շարունականական իրականացնել վարակվածների վաղ հայտնաբերում, նրանց հետ շփվածների հայտնաբերում եւ ինքնամեկուսացում: Այս ամենը հնարավորություն կտա որոշակիորեն կանխարգելել վարակի տարածումը:
Երկորոդ կարեւոր գործընթացը՝ տնտեսվարողներին եւ տարբեր մեծ կազմակերպություններին, որտեղ տարածման հավանականությունը շատ մեծ է, կոչ անել պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանում:
Երրորդը՝ բնակչությանն ուղղված երեք ուղերձ՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորույուն, ձեռքերի հիգիենա:
«Վերջին դեպքերը՝ հոգեհանգտի արարողություն եւ ինչու ոչ ծննդյան ու այլ խնջույքներ ցույց տվեցին, որ եղել են փոքր բռնկումներ: Փաստերը ցույց են վել, որ ընդամենը մեկ հիվանդի դեպքում այսօր ունենք մի ամբողջ գյուղ հիվանդներ:
Մենք ունեինք մանկապարտեզի աշխատող Սյունիքի մարզում, պարզվեց, որ ընդամենը 7 հոգանոց ծննդյան միջոցառման մասնակիցներից 6-ը դրական արդյունք էր տվել: Մարդիկ կարծելով, որ ախտանշաններ չկան, ինքն առողջ է, վարակել էր բոլորին: Այս օրինակները վկայում են, որ վիրուսը շատ արագ տարածվում է»,-ասաց Վանյանը:
«Մարդիկ հանգիստ, մտածելով, որ խնդիր չունեն, առնչվել են իրար հետ: Արդյունքում մեկ հիվանդից, ով ախտանիշ չի ունեցել, մի ամբողջ գյուղ է վարակվել: Սա վկայում է այն մասին, որ պետք է միմյանց հետ շփվելիս պահպանել կանոնները: Նույնը վերաբերում է նաև խնջույքներին»,-ասաց նա: