30 / Մայիս / 2020 : 14-28

Սեպտեմբերից մենք կարող ենք լիարժեք սկսել դասերը․ Հարությունյան

Սեպտեմբերից մենք կարող ենք լիարժեք սկսել դասերը, սակայն միասին մի գործողություն պետք է անենք՝ խստագույնս հետևենք ցուցումներին՝ դիմակ կրենք, դիմակ կրենք այն ցուցումներին համապատասխան, որոնք կան, շատ հաճախ ախտահանենք ձեռքերը, դա ամեն օր սովորեցնել մեր հարյուր հազարավոր աշակերտներին: Պատկերացրեք, թե ինչ մեծ թիվ է այն կազմում: Երրորդ պայմանն այն է, որ պետք է պահպանել սոցիալական հեռավարությունը: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքերով, դպրոցների մեծ մասում խնդրանքներն ու հորդորները պահվում են, սակայն լուրեր ու փաստեր կան դպրոցական խնջույքների մասին, որտեղ ամենամեծ հնարավորությունը կա վարակի տարածման համար. «Սիրելի աշակերտներ, այս մասսայական միջոցառումներով մենք հեռվացնում ենք բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը և վտանգում ենք ձեր տատիկ-պապիկների և ծնողների կյանքը: Սա կարող ենք շատ ուղիղ ասել»,-ասաց նա՝ հավելելով, որ լուծումն ավելորդ շփումները պակասեցնելն է, դիմակ կրելը, ձեռքերը ախտահանելը, սոցիալական հեռավորությունը պահպանելը։

«Եթե այս կանոնները պահպանենք, զրոյի կմոտեցնենք վարակվելու հավանականությունը և սեպտեմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու հնարավորություն կստեղծենք»:

 

Դիտվել է 108977անգամ
Վերջին լուրեր