Microsoft-ն իր աշխատակիցներին կփոխարինի ռոբոտներով

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական հսկան որոշել է չերկարացնել բրիտանական PA Media գործակալության 27 անձանց աշխատանքային պայմանագրերը, որոնք աշխատում են MSN (Microsoft Network) պորտալում, գրում է Guardian թերթը։
PA Media-ի աշխատակիցներին կփոխարինեն արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները։
Հրատարակությունը նշում է, որ MSN-ում օրիգինալ բովանդակությամբ նյութեր չկան․ լրահոսը բաղկացած է տարբեր հրատարակությունների նյութերից։
Guardian-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում կայացված որոշումը կտարածվի նաև այլ երկրներում աշխատող Microsoft-ի աշխատակիցների վրա։
Ընկերությունում ընդգծել են, որ այս գործընթացը կապված չէ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի հետ։