30 / Մայիս / 2020 : 22-32

Կանտեն վերսկսել է մարզումները անհատական ծրագրով

«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն’գոլո Կանտեն վերսկսել է մարզումները, հայտնում է Goal.com-ը։

 
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Անգլիայի Պրեմիեր լիգան վերսկսվում է հունիսի 17-ից, Կանտեն վերադարձել է դաշտ ու մարզվում է անհատական ծրագրով։

Հիշեցնենք, որ Ն’գոլո Կանտեն զգուշավորություն էր դրսևորել իր հարազատների առողջության համար, և հրաժարվել էր մասնակցել «Չելսիի» մարզումներին։

«Չելսին» առաջին հանդիպումը անցկացնելու է հունիսի 19-ին։
 

Դիտվել է 7107անգամ
Վերջին լուրեր