Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, ապաքինվել է 5 մարդ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։
Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 783 դեպք, ապաքինվել է 605 մարդ:
«26 դեպքից 18-ը Բոլնիսի շրջանի Մուշավանի գյուղում է գրանցվել:
Գիտեք, որ այս գյուղում անընդհատ հետազոտություններ են իրականացվում: Ուսումնասիրության ընթացքում հաստատված դեպքերը հոսպիտալացվում են և հիվանդները մեկուսացվում են, սակայն նրանց շփման շրջանակը շարունակվում է»,- այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան: