Ելակը հավից չեք տարբերի․ Պեսկովը՝ կորոնավիրուսով հիվանդանալու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է կորոնավիրուսով հիվանդանալու ժամանակ արտասովոր զգացողությունների մասին։
«Բացարձակ արտասովոր բան, երբ կորցնում ես համի և հոտի զգացողությունը։ Ելակը հավից չեք կարող տարբերել»,- խոստովանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը պատմել է, որ ախտանշաններով կորոնավիրուսը նման է գրիպին, ընդ որում՝ սկզբում այդ ամենը այդքան էլ լուրջ չէ։
Հիշեցնենք, որ Պեսկովի ու նրա կնոջ՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկայի վարակվելու մասին հայտնի է դարձել մայիսի 12-ին, իսկ մայիսի 25-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից։
Տեսանյութը այստեղ