04 / Հունիս / 2020 : 14-32

Կորոնավիրուսը հաղթահարած բժշկուհի Ասպրամ Աղբալյանը հիվանդության բուժման ժամանակ օգտագործում է սեփական փորձը

Մոսկվաբնակ հայտնի բժշկուհի, թերապևտ, սրտաբան Ասպրամ Աղբալյանն իր մասնագիտության մեջ չափօրինակ է համարում Բժշկապետին՝ Հիսուս Քրիստոսին, որին մշտապես ապավինելով՝ կարողանում է մարդկանց բուժել և հավատարիմ մնալ Հիպոկրատի երդումին։

Համավարակի (COVID-19)- ի առաջին իսկ օրերից եղել է առաջնագծում։ Հակառակ ծայրաստիճան զգուշությանը, ինքը նույնպես վարակվել է Կորոնավիրուսով։

Առաջին ախտանշանները եղել են ընդհանուր թուլությունը, մրսածության զգացումը, ախորժակի և հոտի կորուստը, ջերմությունը, որին օրեր անց գումարվել են չոր հազը, մեջքի և կրծքավանդակի անսովոր ցավերը:
Մինչ քսուկի պատասխանի դրական լինելն սկսել է հակաբակտերիալ և ախտանշանային բուժում:

Սակայն միջին ծանրության երկկողմանի թոքաբորբ հաստատվելուց հետո, բուժումը շարունակել է հակաէկուլանտային թերապիայի հավելումով, որից հետո անմիջապես սկսվել է դրական առաջընթաց նկատվել:

Ախտորոշման առաջին իսկ օրվանից, ձեռնարկել է նաև ընտանիքի անդամների, հակավիրուսային բուժումը, որովհետև նրանք նույնպես, փաստացի եղել են շփման մեջ։

Ժամանակին, առանց հապաղելու բուժման արդյունքում ընտանիքի անդամների մոտ հոտի կորստից ու մի օր աննշան թուլությունից բացի, այլ նշաններ, բարեբախտաբար, երևան չեն եկել:

Այս պահին հաղթահարելով հիվանդությունը՝ բժշկուհի Ասպրամ Աղբալյանը շարունակում է իր ծառայությունը։ Աշխատանքի մեջ օգտագործում է սեփական փորձառությունը, որը փա՜ռք Աստծու, տալիս է հրաշալի արդյունքներ։

Խուճապի փոխարեն, բժշկուհին հորդորում է պահպանել վարակի կանխարգելման միջոցառումները, հնարավոր ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի և հավատալ Արարչի հրաշագործ զորությանը։

Հովհաննես Սարկավագ Գումրույան

Դիտվել է 129254անգամ
Վերջին լուրեր