10 / Ապրիլ / 2020 : 21-40

Ռուսաստանում կորոնավիրուսը 20 րոպեում հայտնաբերող թեստ-համակարգեր են ներկայացրել

Ռուսաստանի բժշկակենսաբանական դաշնային գործակալությունն ապրիլի 10-ին կորոնավիրուսը հայտնաբերող չիպային հիմքով նոր թեստային համակարգեր է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:

 
Վարակման փաստն այս թեստերը կարող են հաստատել 15-ից 20 րոպեի ընթացքում:

Ռուսաստանում նմանատիպ չիպեր ստեղծելու մասին ապրիլի 7-ին հայտարարել էր գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան: Ի տարբերություն սովորական պոլիմերազային շղթայական ռեակցիայի, այս չիպերն ուսումնասիրության տարբեր փուլերում չեն պահանջում տարբեր ջերմաստիճաններ: Իզոթերմը շուրջ 60 աստիճանում թույլ է տալիս արագորեն հայտնաբերել վիրուսը:

Նույն օրը Սկվորցովան հայտարարել էր, որ իրենց գործակալության կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին կարելի է սպասել տարվա վերջին:

Իր հերթին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ պատվաստանյութն ընդգրկել է խոստումնալիցների շարքում: Այսօրվա դրությամբ այն օգտագործվել է կենդանիների վրա և ապացուցվել է դրա կարողությունը` նոր կորոնավիրուսի նկատմամբ իմունային հարված հասցնելու գործում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 605 277 դեպք, 95 751-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 356 925 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Դիտվել է 8897անգամ
Վերջին լուրեր