01 / Հունիս / 2020 : 19-29

Տիգրան Ավինյանը հայտնեց, թե երբ է բացվելու օդային հաղորդակցությունը

Օդային հաղոդակցության բացման նախնական ժամկետներն ամառվա կեսերին են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

«Համապատասխան կանոններ կմշակվեն, որոնք հնարավորինս կնվազեցնեն վարակի տարածման ռիսկը, երբ խոսքը գնում է զբոսաշրջության ոլորտի մասին»,-ասաց նա:

«Մենք հաշվի ենք առնելու համաճարակային վիճակն ու տնտեսական հնարավորությունները, որոնք պակաս կարեւոր չեն:

Զբոսաշրջության ոլորտում քայլերի պլանավորումն է եւ օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը, որոնք նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են հուլիսի կեսերից»,-ասաց նա:

Դիտվել է 125851անգամ
Վերջին լուրեր