Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հունիս / 2020 : 19-41

Որտեղ է ինքնամեկուսացվել  վարչապետի ընտանիքը, ովքեր  վարակվել են կորոնավիրուսով
 

Ակնհայտորեն ես եմ վարակվել ու վարակել մյուսներին: Ինչ-որ տեղ հակահամաճարակային կանոնների մասով սխալ եմ թույլ տվել կամ այն թույլ է տվել ինչ-որ մեկը: Ես կոչ եմ անում բոլորին իմ պատմությունը չկրկնել: Կարծում եմ, որ իմ, մեր դեպքերը վկայում են, որ մեր բոլոր շփումներում պետք է մեր շրջապատի մարդկանց վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ճեպազրույցը տեղի է ունենում կառավարական առանձնատանը։

Փաշինյանը նշեց, որ ախտանշաններ չեն ունեցել, ուղղակի ինքը պարբերաբար թեստ է հանձնում: Բացի դրանից, նպատակ կար մեկնել Արցախ՝ հանդիպելու զինծառայողների հետ, դրա համար թեստավորվել է. «Մենք այսօր արձանագրում ենք, որ հանրապետությունում մոտավորապես 18-20 հազար ասիմպտոմ դեպքեր կարող են լինել: Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր անգամ կասկած չունեն, որ վարակված են կորոնավիրուսով»:

 Փաշինյանը նշեց, որ ընտանիքն ամբողջ կազմով մեկուսացված է վարչապետի կեցավայրում. «Մենք ախտանիշեր չունենք»:

 

 

 

 

 

Դիտվել է 67524անգամ
Վերջին լուրեր