Կորոնավիրուսի մոտակա երկու ամսում չհաղթահարելը և վարակի էպիկենտրոն դառնալը առաջին հերթին վնասելու է տուրիզը
Մեդիա պաշտպան Էդգար Խաչատրյանը գրում է․
«Կորոնավիրուսի այս տարի մոտակա երկու ամսում չհաղթահարելը և վարակի էպիկենտրոն դառնալը առաջին հերթին վնասելու է տուրիզը՝ հյուրանոցնե, հյուրատներ, ռեստորաններ ու սպասարկման մի շարք ոլորտներ ուղղակի սնանկությամ եզրին կկանգնեն։
Մենք որպես բիզնես կայուն երկիր հրապուրիչ չենք լինի և մեր դիրքերն այդ առումով կընկնեն, քանզի բոլորն արդեն իրենց բիզնես պլաններում կհաշվարկեն հերթական վիրուսի ֆորսմաժոր իրավիճակում երկրների պայքարելու կարողությունը։
Ի վերջո, բժշկությունը և բժիշկները հյուծվում են։ Այս ամենից խուսափելու համար ևս երեք շաբաթ 21 օր տոտալ փակվում է ամեն ինչ։ Տանից դուրս գալը թույլատրվում է րոպեով։ Բացառապես ամենակարիքի համար՝ պարեն գնելու համար։
Հիվանդանոց կամ կլինիկա գնալուց պարտադիր նշվում է հիվանդանոցը, ստուգող ոսիկանները նախ վերցնում են երկու օրինակից լրացված թերթիկները և տալիս են համապատասխան թուղթ, որ ստուգբած է, հաջորդ ոստիկանն այդ թուղթը վերցնելով պարզում է, որ ստուգված է և արդեն իսկ նայում է արդյոք քաղաքացին չի շեղվել իր նախանշված հասցեից։
Բանկային վճարումներ և այլն ևս մեկ ամսով հետաձգվում են, որ մարդիկ դա տանից դուրս գալու առիթ չդարձնեն։
Պարենային խանութներում աշխատողները հատուկ ձևաչափի թերթիկ են լրացնում ամեն օր, 2 օրինակից։
Պարենային խանութների մոտ կանգնում են մարդիկ, ովքեր ջերմաչափում են, գրում են անուն ազգանուն, անձնագրի համար։ Այդ ամենը բազավորվում է ամեն օր։
Ինչպես նախկինում եմ նշել հիմա էլ եմ նշում՝ պետական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները հավելավճարներ չեն ստանում, իսկ աշխատավարձը կիսվում է, կիսվում է նաև ԱԺ պատգամավորների աշխատավարձը և այդ խնայված գումարը, փոխանցվում է բժիշկներին, ոստիկաններին ու կամավորներին (տեղաշարժվելու և ընդմիջումների համար) ովքեր պատրաստ են խանութների դիմաց հերթապահություն իրականացնել և այն կամավորներին ովքեր այդ ամենը կբազավորեն։
Ոստիկաններին դրսում վերահսկողություն օգնում են իրականացնել, հասարակական կամավորները, թե կուզեք դրուժինիկները։
Այսինք՝ տանից դուրս գալու իրավունք են ունենում
1, Պարենի գնումներ իրականացնողները
2, Հիվանդանոց գնացողները
3, Պարենային խանութի աշխատակիցներ (ովքեր հերթապահության են)
4, բուժաշխատողները (ովքեր հերթապահության են)
5, ոստիկանները (ովքեր հերթապահության են)
6, Հատուկ գրանցված կամավորները (ովքեր հերթապահության են)
7, Լրագրողները մասնագիտական աշխատանք կատարելու հրամայականով
Մնացած բոլորը ուղղակի նտում են տունը 3 շաբաթ։
Գուցե ասեմ ռադիկալ մեթոդ եմ առաջարկում, բայց հրդեհը կանգնեցնելու համար հակընդեմ հրդեհ է պետք։ Հրշեջները չեն թողի ստեմ։
Հ,Գ, Այն մարդիկ ովքեր կունենան լույսի, ջրի, գազի, տան վարձի ու պարենի խնդիր։ Հատուկ ձևաչափով դիմում են պետությանը։ Ֆինանս որտեղի՞ց, Ամեն օր նամակներ տարբեր միջազգային կառույցներ ու պետություններ պնդրանքով մեզ ձեռ բռնեն։ Դե որ էսքանին հասել ենք դա ամոթ չի անելը»։